ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են. ՀՀ ՊՆ

Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են. ՀՀ ՊՆ

Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է» վերտառությամբ հրապարակման առնչությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են՝ սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխան: «Զինծառայողների հարազատները  ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն:  Ուստի հորդորում ենք ԶԼՄ-ներին հիմնազուրկ և մանիպուլյատիվ բնույթի հրապարակումներ չտարածել, զերծ մնալ զինված ուժերի հեղինակությանը դիտավորյալ վնասելու գործելաոճից»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:
15:13 - 17 մայիսի, 2024
Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը

Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը

Մայիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:   Զորատեսակների հրամանատարները, ծառայությունների պետերը և զորավարժության պատասխանատուները ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են իրականացված մի շարք գործողությունների մասին, ներկայացրել են խաղարկվող սցենարները, ընդգծել զորատեսակների ներդաշնակման ու առաջադրանքների կատարման արդյունավետությունը:    Զորավարժության շրջանակում առանձնացվել են հարձակվող ու պաշտպանվող կողմեր, և ստորաբաժանումների հրամանատարները տեղում ընդունել են որոշումներ՝ անձնակազմի գործողությունները կազմակերպելու համար։    Էդվարդ Ասրյանը համապատասխան ցուցումներ է տվել զորատեսակների հրամանատարներին՝ զորքերի կազմակերպված տեղաշարժի, համապատասխան շրջաններում բացազատման, դիրքավորման և անվտանգության կանոնները խստորեն պահպանելու վերաբերյալ։  
21:22 - 16 մայիսի, 2024
Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը
 |1lurer.am|

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Արդյունքում անհայտ կորած համարվող 24 զինծառայողների ընտանիքների աջակցության՝ ամսական 300 000 դրամ, տրամադրման ժամկետը կերկարաձգվի հունիս ամիսը ներառյալ: Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 459 450 000 դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 8789 անձանց 2023թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները՝ ամսական 50000 դրամ, տրամադրելու համար: Կառավարությունը վերաբաշխման միջոցով 206,179.8 հազար դրամ կհատկացնիԱրմավիրի մարզի Փշատավան համայնքում ներկայումս կառուցվող «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման, ինչպես նաև նոր «Մոդուլային» տիպի թվով 3 դպրոցի և 4 կրթահամալիրի նախագծման համար։
19:21 - 16 մայիսի, 2024
Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը

Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը

Մայիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շրի Վիշվեշ Նեգիի նախագահությամբ:   Խորհրդակցություններին մասնակցել է նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան ու ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Նավին Նիջհավանը:   ՊՆ-ից տեղեկացնում են, որ խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները՝ ներառյալ ռազմատեխնիկական, անձնակազմի ռազմական կրթության ու մարտավարական պատրաստության, փորձի փոխանակման և այլ բնագավառներում:   Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։  Լևոն Այվազյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումները։    Խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, որով նախատեսվել է երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ստեղծումն ու հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը։
20:50 - 14 մայիսի, 2024
Արսեն Մանգասարյանը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Արսեն Մանգասարյանը ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը։ Համաժողովի ընթացքում քննարկվել են առկա ու ապագա մարտահրավերները, և նախորոշվել են դրանց լուծմանը միտված գործողությունները։ Անդրադարձ է կատարվել ապագա հրամանատարների, առաջնորդների ուսուցման և դաստիարակման արդի մեթոդներին։ Համաժողովի ընթացքում Արսեն Մանգասարյանը հանդիպել է գործընկեր կառույցների ղեկավարներին, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
22:22 - 10 մայիսի, 2024
Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողի մահվան մասին

Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ ՔԿ-ն՝ պայմանագրային զինծառայողի մահվան մասին

2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին` կզակի շրջանում հրազենային մահացու վիրավորումով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով(զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում)նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։ Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում​ են ​ անհետաձգելի​ ապացուցողական​ և​ վարութային​ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:27 - 08 մայիսի, 2024
Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը
 |news.am|

Հնդկաստանը Հայաստանի համար արդիականացնում է ATAGS հրետանային համակարգը |news.am|

news.am: Հնդկաստանից վերջերս ձեռք բերված «ATAGS» հրետանային համակարգն արդիականացվել է։ Այս մասին հայտնել է «Bharat Forge» ընկերությունը: «Indian Defense Research Wing»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում տեղակայված «ATAGS» համակարգերը հագեցած են հայերեն ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներով։ Այս կարգավորումը հեշտացնում է հայկական հրետանային անձնակազմի աշխատանքը՝ նվազեցնելով ուսուցման ժամանակահատվածն ու սխալների հավանականությունը: Բալիստիկ համակարգիչները նաև հեշտորեն համակցվել են հայաստանյան ցամաքային տեղորոշման համակարգի հետ․ դա թույլ է տալիս ավելի ճշգրիտ թիրախավորել՝ մարտի դաշտում բարձրացնելով «ATAGS»-ի արդյունավետությունը: Հրետանային համակարգը կարող է հարմարեցվել հայկական արբանյակային համակարգի հետ կապ ապահովելու համար, ինչը թիրախավորման առավել առաջադեմ հնարավորություններ կընձեռի: Հարմարեցվելով հայաստանյան պայմաններին՝ Հնդկաստանը ցույց է տալիս գործընկեր երկրներին հարմարավետ ռազմական լուծումներ առաջարկելու հանձնառությունը։ 
16:37 - 04 մայիսի, 2024