ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
 |factor.am|

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել |factor.am|

factor.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Պետդեպի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են անհապաղ զինադադարի հասնելու ջանքերը, որոնք «կապահովեն պատանդների ազատ արձակումը և կօգնեն մեղմել Գազայում պաղեստինցիների տառապանքը»: Նրանք քննարկել են նաև տարածաշրջանում կայուն և տևական  խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերը:  Բլինքենն ընդգծել է Մերձավոր Արևելքում հակամարտությունների սրացումից խուսափելու և Գազա մարդասիրական օգնության մատակարարումների ավելացման կարևորությունը: Թուրքական լրատվամիջոցներն էլ, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին , նշում են, որ հեռախոսազրույցում կողմերը քննարկել են Գազայում վերջին իրադարաձություններն ու Ուկրաինայում իրավիճակը։ Ֆիդանն ընդգծել է Գազայում հնարավորինս շուտ մշտական ​​հրադադար հաստատելու կարևորությունը և մատնանշել այն խոչընդոտների վերացման անհրաժեշտությունը, որոնք խանգարում  են մարդասիրական օգնության մատակարարմանը։ Նա նաև հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը Ռաֆահի վրա անընդունելի է: Ֆիդանն այնուհետև հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հետ ու քննարկել հրադադարի շուրջ բանակցությունների ընթացքը։
12:13 - 16 մայիսի, 2024
ԱՄՆ-ն կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն |azatutyun.am|

ԱՄՆ-ն կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ. Սպիտակ տուն |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնը կարող է «հիմնովին վերանայել» հարաբերությունները Վրաստանի հետ, եթե վերջնականապես ընդունվի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ Նա շեշտել է, որ այս շաբաթավերջին բոլորը տեսան Վրաստանի պատմության մեջ ամենախոշոր բողոքի ցույցերը՝ տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարներով, որոնք կոչ էին անում իրենց կառավարությանը դեմ կանգնել այս օրենքին, քանի որ ձգտում են դեպի եվրաատլանտյան ապագա: «Մենք կտեսնենք, թե ինչ կանի խորհրդարանը, բայց եթե այս օրենքն ընդունվի, դա մեզ կստիպի հիմնովին վերանայել մեր հարաբերությունները Վրաստանի հետ»,- նշել է նա։ Սպիտակ տունը «խորապես մտահոգված է» օրենքի երրորդ ընթերցմամբ ընդունմամբ։ Վաշինգտոնն ակնկալում է, որ Վրաստանի նախագահը վետո կդնի դրա վրա։ «Անհասկանալի է, թե արդյոք խորհրդարանը կփորձի չեղարկել պոտենցիալ վետոն, մենք բացահայտորեն արտահայտել ենք մեր մտահոգությունը օրենքի վերաբերյալ, որը հակասում է ժողովրդավարական արժեքներին և Վրաստանը ավելի կհեռացնի Եվրամիության արժեքներից, և մենք չպետք է մոռանանք ՆԱՏՕ-ի մասին»,- ասել է Սպիտակ տան խոսնակը։ Հիշեցնենք, որ չնայած բողոքի բազմահազարանոց ակցիաներին և Թբիլիսիի միջազգային գործընկերների կոշտ քննադատությանն ու նախազգուշացումներին՝ Վրաստանի խորհրդարանն երեկ երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ «Վրացական երազանք»-ի նախաձեռնության հաստատմանը կողմ քվեարկեցին 150 պատգամավորներից 84-ը, դեմ՝ 30-ը։
09:37 - 15 մայիսի, 2024
Գևորգ Պապոյանը ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյային է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Գևորգ Պապոյանը ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյային է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Մայիսի 13-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) տեղի է ունեցել հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ԱՄՆ պետական դեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների գործակալության քարտուղարի տեղակալ Ջեֆրի Փայեթի միջև։   Հանդիպմանը մասնակցել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։   Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, մասնավորապես՝ ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, վերջինիս իրականացման արդյունքում ակնկալվող տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի տնտեսական և էներգետիկ անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ տնտեսական զարգացման հեռանկարները, ներկայիս տնտեսական իրավիճակը և Հայաստանին «Շուկայական տնտեսության կարգավիճակ» շնորհելու ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը։   Նույն օրը հանդիպում է տեղի ունեցել նաև ԱՄՆ Առևտրային ներկայացուցչի գրասենյակի Եվրոպայի և Միջին Արևելքի հարցերով փոխքարտուղար Բրայան Թրիքի հետ։   Հանդիպման ընթացքում ընդգծվել է հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը, մասնավորապես՝ ԱՄՆ ՄԶԳ կողմից ՀՀ-ում ծրագրերի իրականացումը, արտահանման դիվերսիֆիկացման ծրագրի մշակման օժանդակությունը, ինչպես նաև ՀՀ և ԱՄՆ միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի վերջերս կայացած նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման անհրաժեշտությունը։   Կարևորվել է բոլոր նախանշված ուղղություններով աշխատանքների հետագա շարունակականության ապահովումը։
19:10 - 14 մայիսի, 2024
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
 |armenpress.am|

ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին |armenpress.am|

armenpress.am: Հնդկաստանի և Իրանի` Չաբահար նավահանգստի համատեղ շահագործման շուրջ համաձայնագիրը կարող է ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցության։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը։ «Մեզ հայտնի են այն տեղեկությունները, որ Հնդկաստանը և Իրանը պայմանագիր են ստորագրել Չաբահար նավահանգստի վերաբերյալ: Հնդկաստանի կառավարությունն ինքը կարող է խոսել Չաբահար նավահանգստի հետ կապված իր արտաքին քաղաքականության նպատակների, ինչպես նաև Իրանի հետ իր երկկողմ հարաբերությունների մասին։ Ես պարզապես կասեմ, որ ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները մնում են ուժի մեջ, և մենք կշարունակենք գործի դնել դրանք», - ասել է պաշտոնյան: Նա հավելել է, որ ցանկացած մեկը, որը դիտարկում է Իրանի հետ գործարքներ կնքելու հնարավորությունը, «պետք է գիտակցի այն հնարավոր ռիսկը, որին նա ենթարկվում է, ինչպես նաև պատժամիջոցների հնարավոր ռիսկը»: Հարցին՝ արդյոք Հնդկաստանը կարող էր ազատված լինել ԱՄՆ-ի հնարավոր պատժամիջոցներից՝ կապված այս գործարքի հետ, Պատելը բացասական պատասխան է տվել։ Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Հնդկաստանը համաձայնագիր է ստորագրել Իրանի հետ Չաբահար նավահանգստի կառավարման վերաբերյալ։ Համաձայնագիրը կգործի 10 տարի և ավտոմատ կերպով կերկարացվի։ Ենթադրվում է, որ այս նավահանգիստը, որը Հնդկաստանի հանգուցային կապող օղակն է Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և եվրասիական տարածաշրջանի հետ, կարող է մրցակցության մեջ մտնել Պակիստանի Գվադար նավահանգստի, ինչպես նաև չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ: Ապագայում պլանավորվում է Չաբահարը կապել Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հետ, որը Հնդկաստանն Իրանի միջոցով կմիացնի Ռուսաստանին։ Այս առևտրային ուղիով նախատեսված է Հնդկաստանից և Պարսից ծոցի երկրներից Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի տարածքներով բեռներ փոխադրել Արևմտյան և Հյուսիսային Եվրոպա՝ բեռների առաքման ժամկետները կրճատելով երկու կամ երեք անգամ։
17:31 - 14 մայիսի, 2024
Կոբախիձեն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները
 |1lurer.am|

Կոբախիձեն ԱՄՆ պետքարտուղարի օգնականի հետ քննարկել է Վրաստան-ԱՄՆ հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ'Բրայենի հետ։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերն անկեղծ զրույց են ունեցել վրաց-ամերիկյան հարաբերությունների բոլոր հարցերի, այդ թվում՝ Վրաստանում վերջին տարիներին տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ, կիսել են իրենց մտահոգությունները: Կոբախիձեն մեկնաբանել է նաև «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը և ընդգծել, որ պետք է դիտարկել միջազգային գործընկերների բոլոր իրավական մեկնաբանությունները: Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ գործընկերության խորացմամբ, ինչը պահանջում է փոխադարձ ջանքեր և արդար հարաբերություններ։
16:35 - 14 մայիսի, 2024
Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը
 |tert.am|

Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին փոխարինելու որոշումը խոսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հուսահատության մասին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը, փոխանցում է Reuters-ը։«Այսպիսով, Կրեմլի ղեկավարը ցանկանում է իր երկիրը նախապատրաստել տնտեսական պատերազմին և փորձում է ավելի լավ օգտագործել պաշտպանական բյուջեն»,- ասել է Պատելը։Նա նշել է, որ Կրեմլի ղեկավարը մտադիր չէ դադարեցնել արյունահեղությունը, այլ պատրաստվում է երկար առճակատման։«Մեր կարծիքն այն է, որ սա հերթական վկայությունն է Պուտինի հուսահատության՝ շարունակելու իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ՝ չնայած ռուսական տնտեսության ծանր հյուծմանը և ռուսական զորքերի մեծ կորուստներին», - ասել է նա։Սերգեյ Շոյգուն այլևս ՌԴ պաշտպանության նախարար չէ: Նա այս պաշտոնը զբաղեցրել է 12 տարի։ Պուտինի որոշմամբ՝ ՌԴ պաշտպանության նոր նախարար կնշանակվի Անդրեյ Բելոուսովը, որը նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Շոյգուն նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։
10:20 - 14 մայիսի, 2024
Վրաստանի կառավարության գործողությունները չեն համապատասխանում իր ժողովրդի ցանկություններին. ԱՄՆ պետքարտուղարություն |news.am|

Վրաստանի կառավարության գործողությունները չեն համապատասխանում իր ժողովրդի ցանկություններին. ԱՄՆ պետքարտուղարություն |news.am|

news.am: Երկուշաբթի օրը, ճեպազրույցում պատասխանելով լրագրողների հարցերին, ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը դատապարտել է Վրաստանի իշխող կուսակցության և նրա ղեկավարության ցանկությունները՝ ընդունել «Օտարերկրյա ազդեցության մասին» օրենքը, որը սահմանափակում է երկրի քաղաքացիների իրավունքներն ու ժողովրդավարական ազատությունները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: «Այն գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, անհամատեղելի են վրաց ժողովրդի ինքնադրսևորման և նկրտումների հետ»,- ընդգծել է Պատելը։ Վրաստանի ժողովրդի ավելի քան 80 տոկոսը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին։ Մենք սատարում ենք այս ձգտումը և խրախուսում ենք Վրաստանի կառավարությանը շարունակել Եվրամիության հետ ինտեգրման ճանապարհը... Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին և հարաբերություններ ունենալ անդրատլանտյան դաշինքների հետ, ինչպիսին է ՆԱՏՕ-ն, բայց այն օրենսդրական գործունեությունը, որն այս կառավարությունը հետապնդում է, չի համապատասխանում իր հայտարարած նպատակներին»։
10:04 - 14 մայիսի, 2024
ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել |shantnews.am|

ԱՄՆ պետքարտուղարությունը կշարունակի աջակցել ԼՂ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացին. Վեդանտ Պատել |shantnews.am|

shantnews.am: ԱՄՆ պետքարտուղարությունը հավատում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը: Ադրբեջանցի լրագրողը հարց է ուղղել Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, հետաքրքրվել, թե արդյոք շփումներ եղել են կողմերի հետ: Պատելը պատասխանել է. «Ես չունեմ որևէ հատուկ ներգրավվածություն: Ես պարզապես կասեմ, որ երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին, մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հնարավոր է: Դա մի բան է, որով քարտուղարը և մյուսները շարունակում են խորապես ներգրավված մնալ: Ես կողմերի միջև բանակցությունների վերաբերյալ թարմացումներ չունեմ, բայց մենք կշարունակենք աջակցել այս գործընթացին»:
09:39 - 14 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանի և միության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Հայաստանի անկախացումից ի վեր Միության որդեգրած հստակ դիրքորոշումը՝ հնարավորինս աջակցել պետականության կայացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև երախտիքի խոսք է հայտնել Միության կողմից մինչ օրս բազմաթիվ մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար հանդիպման մասնակիցները վերահաստատել են Հայ Ավետարանական միության միանշանակ պատրաստակամությունն առաջիկայում էլ հնարավոր կարողություններով նպաստել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը: Հանդիպման ընթացքում անմիջական մթնոլորտում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ընդհանուր զարգացումների և իրողությունների վերաբերյալ: Նախագահ Վահագն Խաչատուրյանը, պատասխանելով ներկաներին հուզող հարցերին, մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի ներկայիս փուլի և ընդհանուր սկզբունքների վերաբերյալ: Իր խոսքում նախագահը նշել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարժվում է Ադրբեջանի և բոլոր հարևան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղիով, առաջնորդվելով երկրների տարածքային ամբողջականության անխաթարության, ինքնիշխանության և անկախության անձեռնմխելիության սկզբունքներով և միջազգային հիմնարար իրավունքներով և նորմերով: Այս համատեքստում շեշտվել է երկրների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված քայլերի խթանման կարևորությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նախագահի՝ «Սիլիկոնային հովիտ» կատարած այցելության արդյունքներին և այս համատեքստում Հայաստանի տնտեսության մեջ տեղի ունեցող բարեփոխումներին և զարգացման հիմնական միտումներին:   Հանդիպմանը շոշափվել են նաև հանրային կյանքում եկեղեցական համայնքի և հոգևորականության անելիքների և գործառույթների վերաբերյալ հարցեր, մատնանշվել են այս բնագավառում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Զրույցի ընթացքում ընդգծվել է քաղաքական, հասարակական, հոգևոր կազմակերպությունների ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը հանրային համերաշխության և միասնական օրակարգերի ձևակերպման նպատակով:
14:01 - 13 մայիսի, 2024
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է «առաջիկա շաբաթներին» Ուկրաինային նոր օգնության մասին
 |azatutyun.am|

ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է «առաջիկա շաբաթներին» Ուկրաինային նոր օգնության մասին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները ծրագրում է մոտ ապագայում օգնության նոր առաքումներ կատարել Ուկրաինա, մայիսի 9-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ «Ինչ վերաբերում է կենդանի ուժին, ապա սա այն հարցն է, որին Ուկրաինան պետք է ինքնուրույն պատասխանի։ Մենք տեսել են Ուկրաինայի կառավարության ջանքերն այս ուղղությամբ։ Իսկ թե ինչ կարող ենք մենք անել որպես Ուկրաինայի գործընկեր՝ շարունակել ռազմական աջակցությունը, օգնել իրենց տնտեսությանը, և առաջին հերթին անել ամեն ինչ, որպեսզի կարողանան ոտքի կանգնել», - ասել է Միլլերը՝ նշելով, որ Վաշինգտոնն արդեն մի շարք որոշումներ է կայացրել այս հարցի վերաբերյալ և հիշեցրեց վերջերս ընդունված լրացուցիչ դրամական մուտքերը։ «Ես կարող եմ վստահեցնել, որ առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում կլինեն ավելի շատ հայտարարություններ», - հավելել է Պետդեպարտամենտի խոսնակը: Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
11:16 - 10 մայիսի, 2024
ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները

 |factor.am|

ԱՄՆ Պետդեպը ողջունում է Ալմաթիում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն  ողջունել է Ղազախստանի առաջարկը մայիսի 10-ին Ալմաթիում հյուրընկալել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն առաջ մղելու նպատակով։ «Ալմաթին կարևոր, խորհրդանշական վայր է: Մենք ողջունում ենք հանդիպումը հյուրընկալելու Ղազախստանի առաջարկը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը՝ ի պատասխան ադրբեջանական Թուրան գործակալության հարցի։ Պետդեպի պաշտոնյան հավելել է․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոգևորված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչ օրս ձեռք բերված առաջընթացից, և աջակցում ենք երկու երկրներին շարժվելու դեպի խաղաղ համաձայնագիր՝ ի շահ ողջ տարածաշրջանի»: Նշենք, որ այսօր Ալմաթիում տեղի է ունենալու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
11:13 - 10 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան

Վահագն Խաչատուրյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է Հայաստան

ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սակրամենտո քաղաքում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։Հանդիպման մեկնարկին Գեվին Նյուսըմը, ողջունելով նախագահ Վահագն Խաչատուրյանին, շնորհակալություն է հայտնել Կալիֆոռնիա այցելության համար։ Իր հերթին, հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստան-ԱՄՆ ավելի քան երեք տասնամյակի սերտ և բազմաշերտ համագործակցությունը բոլոր ուղղություններով։ Շեշտվել է, որ հայ-ամերիկյան հարաբերություններում իր ուրույն դերակատարությունն ունի հայկական համայնքը, որն առավելապես ներկայացված է Կալիֆոռնիայում։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր խոսքում ընդգծել է, որ ԱՄՆ-ի և մասնավորապես Կալիֆոռնիա նահանգի հետ բազմոլորտ համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար մի շարք առումներով։Նախագահը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանյան տնտեսության մեջ իր դիրքերն էականորեն ամրապնդել է բարձր տեխնոլոգիական ոլորտը, և քանի որ այդ բնագավառի մի շարք խոշորագույն ընկերություններ ներկայացված են հենց Կալիֆոռնիայում՝ «Սիլիկոնային հովտում», անհրաժեշտություն է առաջացել խթանել Հայաստանի և Կալիֆոռնիայի համագործակցությունը։Հանդիպման ընթացքում նահանգապետ Գեվին Նյուսըմը հետաքրքրվել է վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականության զարգացումներով և մասնավորապես Քովիդի համավարակի և համավարակին հաջորդած շրջանում պետության կողմից իրականացված միջոցառումներով։Այս կապակցությամբ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ համավարակային ճգնաժամի պայմաններում ՀՀ կառավարության կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք հնարավորություն են տվել երկրի տնտեսությանն արագորեն վերականգնվել հետքովիդյան շրջանում։Նախագահը շեշտել է, որ նման ծրագրերի իրականացումը հնարավոր է դարձել վերջին տարիներին Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում իրականացված ժողովրդավարական բարեփոխումների և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման արդյունքում։ Այս համատեքստում Վահագն Խաչատուրյանը, ի դեմս Գեվին Նյուսըմի, շնորհակալություն է հայտնել նաև ԱՄՆ բարձր ղեկավարությանը ժողովրդավարության ամրապնդմանն ու ժողովրդավարական բարեփոխումների կյանքի կոչման գործում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և գլոբալ զարգացումների և առկա մարտահրավերների վերաբերյալ։ Երկուստեք շեշտվել է թեժ հակամարտություններն օր առաջ խաղաղ բանակցային ուղիներով հարթելու և լուծումներ գտնելու հրամայականը։Նախագահ Վահագն Խաչատուրյանը, անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանային իրողություններին և Հայաստանի արտաքին քաղաքականության սկզբունքներին, վերահաստատել է հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու Հայաստանի հաստատակամությունն ու միանշանակ դիրքորոշումը, ինչի արտահայտությունն է նաև ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին անգամ իրականացվող սահմանազատման գործընթացը։Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը նահանգապետ Գեվին Նյուսըմին հրավիրել է իրեն հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը հավելյալ խթան կհանդիսանա Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև համագործակցության ընդլայնման համար։
15:18 - 09 մայիսի, 2024