Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ամփոփեց ակցիաների հերթական օրը

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ամփոփեց ակցիաների հերթական օրը

Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մայիսի 17-ին իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց առաջիկա օրերին իրականացվելիք ծրագրերը։  Բագրատ Սրբազանը այսօր երեկոյան հանդիպել է բժիշկների հետ, ապա «Նեմեսիս» հուշակոթողի մոտ հանդիպել է դասախոս-գիտնականների հետ։  Վերջին հանդիպումից հետո  Սրբազանը և հավաքի մասնակիցներրը շարժվեցին դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ, որպեսզի ամփոփեն այսօր տեղի ունեցած իրադարձությունները և քննարկեն հետագա անելիքները։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշեց, որ այս մեկ շաբաթում նպատակ ուներ հանդիպել բոլոր մասնագիտական համայնքների ներկայացուցիչների հետ։ Նա հայտնեց, որ մայիսի 18-ին հանդիպում կունենա քաղաքական կուսակցությունների և տարբեր այլ խմբերի ներկայացուցիչների հետ, ապա մշակութային գործիչների, ինչպես նաև պահեստազորի  սպաների հետ։ «Բոլորի հետ հանդիպելուց հետո շուտով մեծ հանրահավաք ենք կազմակերպելու, և որոշակիորեն ասելու ենք, թե ինչ է տեղի ունենալու»,-ավելացրեց նա։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը կրկին խոսեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին՝ պահանջելով կասեցնել այն։  «Շարժմանն անընդհատ ուզում են քաղաքական գունավորում տալ, թո՛ղ տան, ինձ համար կարևոր չէ: Ստորացման, նվաստացման խորհուրդը պետք է վերանա մեր կյանքից: Մենք ապաքինման, խնամքի, լայն հասարակական հաշտության կարիք ունենք, և այդ խոչընդոտը պետք է վերացվի։ Կիրակի օրը տեղյակ կլինեք, թե ի՞նչ է տեղի ունենալու առաջիկա շաբաթվա ընթացքում։ Մենք մի քանի օրվա անելիք ունենք և այդ անելիքները մայիս ամիսը կդարձնեն շատ լավ ամիս»,- ասաց Սրբազանը։  «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հաջորդ հավաքը տեղի կունենա  վաղը ժամը 19։00-ին։ 
21:29 - 17 մայիսի, 2024
«Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ․ Գեղամ Նազարյանը՝ երեկվա միջադեպի մասին  |armlur.am|

«Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ․ Գեղամ Նազարյանը՝ երեկվա միջադեպի մասին |armlur.am|

armlur.am: ArmLur.am-ը զրուցել է  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու, թե երեկ ինչու էր վրդոովվել և թիրախավորել լրագրողին։ -Երեկ տհաճ միջադեպ տեղի ունեցավ Կիրանց գյուղում, որը սպասվածից առավել մեծ արձագանք գտավ, հատկապես սոցցանցերում: -Կիրանցը իմ հայրենի գյուղն է եւ նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել եւ չհուզել։ Ես հիմա չեմ ցանկանում կրկին կատարվածը քննարկել, միայն ցանկանում եմ ասել, որ առաջինը հենց ես չէի ցանկանա, որ նման միջադեպ արձանագրվի, այն էլ լրատվամիջոցի եւ լրագրողի մասնակցությամբ։ Իհարկե, ոչ միայն չէի ցանկանա, որ այդպես լինի, այլ ցավում եմ տեղի ունեցածի համար։ -«Հայաստան» խմբակցությունից նշեցին, որ Գեղամ Նազարյանը հանդես կգա լրացուցիչ պարզաբանմամբ։ -Համարեք, որ ձեր հարցերին պատասխանելով հանդես եմ գալիս լրացուցիչ պարզաբանմամբ։ Կրկնեմ մեկ անգամ եւս, ես հարգել, հարգում եմ, հարգելու եմ լրագրողի եւ մամուլի աշխատանքը, միայն կցանկանայի որ դեպքին գնահատական տալուց առաջ ծանոթները, ընկերները կամ ում դու ընկեր ես համարում, կփորձեն պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։Մի պարզաբանում եւս, «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ։ -Իսկ իմպիչմենտի գործընթացին կմիանա՞ք։ -Ինչ վերաբերում է այն ստոր լուրերին, թե ես իբր հնարավոր իմպիչմենտի դեպքում դեմ եմ արտահայտվելու կամ ձեռնպահ եմ մնալու, ապա կարճ եւ հստակ ասեմ` ես կողմ եմ արտահայտվելու։ Եւ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ շատ վաղուց անձնական եւ ոչ անձնական որեւէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք։ Գուցե շատ հետո այս եւ այլ միջադեպերի, ասեկոսեների, իմ դեմ արդեն շատ երկար ամիսներ շարունակվող ուղղորդվող արշավի մասին մանրամասն անդրադառնամ, բայց հաստատ ոչ հիմա։ Միայն մի խնդրանք, այս ամենի մեջ մի ներքաշեք հերոս տղերքի ծնողներին։ Դուք անարգանքի սյունին գամում եք, գամեք, հանգիստ թողեք իմ բախտակիցներին։ Առայժմ այսքանը։
14:57 - 17 մայիսի, 2024
Տավուշի մարզպետը Կիրանցում, փակ դռների հետևում, հանդիպեց գյուղացիների հետ, ճանապարհը բացվեց
 |azatutyun.am|

Տավուշի մարզպետը Կիրանցում, փակ դռների հետևում, հանդիպեց գյուղացիների հետ, ճանապարհը բացվեց |azatutyun.am|

azatutyun.am: Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր Կիրանցում էր՝ հանդիպելու բնակիչների հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետևում, կարճ տևեց, մարզպետը հեռացավ՝ առանց լրագրողներին մանրամասներ ներկայացնելու։ «Ազատության»-ն հարցը, թե ի՞նչ էին քննարկում բնակիչների հետ, մարզպետն անպատասխան թողեց, փոխարենը բարձրացրեց մեքենայի լուսամուտն ու հեռացավ։ Գյուղացիները երեկվանից փակել էին Կիրանցից Ոսկեպար տանող ճանապարհը։ Մարզպետի հետ հանդիպումից հետո նրանք ճանապարհը բացեցին, ապխա հավաքվեցին գյուղապետարանի մոտ՝ քննարկելու հետագա անելիքները։ Նրանք վրդովված են Երևանի ու Բաքվի համաձայնությունից։ Գյուղացիները երեկ պահանջում էին, որ այնտեղ գնան իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ և սահմանազատման պատասխանատուներ, որոնք, ըստ նրանց, դեռ ամիսներ առաջ հավաստիացրել են, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ գյուղացիների, հօգուտ կիրանցեցիների, բայց երեկվա ստորագրված արձանագրությունն իրենց համար հուսադրող չէ։ Նշում են, որ այն 3 զգայուն կետերում, որի մասին անցած շաբաթ խոսում էր վարչապետը, սյուները տեղադրվել են ոչ հոգուտ գյուղացիների։ Կիրանցում երեկ մերժեցին մարզկենտրոն Իջևանում փոքր թվով գյուղացիների հետ հանդիպելու կառավարության առաջարկը։ Հրաժարվեցին նաև Տավուշի մարզպետի գյուղի դահլիճում փակ քննարկումների առաջարկից։ Ասացին՝ թող պաշտոնյաները գան Կիրանց ու լրատվամիջոցների ներկայությամբ ասեն իրենց ասելիքը։ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։ Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Փաշինյանն երեկ կառավարության նիստին «մեծ հաջողություն» որակեց, ասաց՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
14:21 - 17 մայիսի, 2024
ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան |news.am|

ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպել և խոսել ենք գործընթացների և իրենց դիրքորոշման մասին. Բագրատ Սրբազան |news.am|

news.am: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանն այսօր առավոտյան հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանին եւ Արամ Մանուկյանին: Երթով դեպի ԵՊՀ գնալու ճանապարհին լրագրողի հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվել նրանց հետ, նա պատասխանեց. «Գործընթացների վերաբերյալ, իրենց կեցվածքի, դիրքորոշման։ Բացի դա, մենք որոշակի երկար տարիների բարեկամություն ունենք, մտերմություն ունենք: Ի վերջո հոգևորական եմ չէ՞ ես, բարեկամություն, մտերմություն ունեմ։ Բնական գործընթացի մաս է կազմում»։ Հարցին՝ ՀԱԿ-ը կո՞ղմ է վարչապետի հրաժարականի պահանջւն, նաեւ սահմանազատման գործընթացի դադարեցմանը, Սրբազանը պատասխանեց. «Այս հանդիպմանը դրա մասին ասելու խնդիր նույնիսկ չի եղել: Իրենք բազմաթիվ հեռուստաելույթներով, հրապարակային հայտարարություններով արտահայտել են իրենց կարծիքը»: Խոսելով վաղվա՝ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպման մասին, Տավուշի թեմի առաջնորդն ասաց. «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք։ Կուսակցությունները շատ են, հետևաբար ուզեցինք բոլորը ներկա լինեն՝ մեծ, փոքր, միասին որոշակի եզրահանգման գանք։ Ամեն ինչ հստակ, ուղղակի, որոշակի գնում է առաջ»։ Հարցին՝ ելույթներից մեկում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՔՊ-ականների հետ, արդյո՞ք արձագանք եղել է, Բագրատ Սրբազանն ասաց. «Չէ»։ Նա նաև հայտարարեց. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկսել ենք մեկ նպատակով և մեկ ծրագրով՝ կասեցնել այս ապօրինի գործընթացը և դրան որպես հետևանք, արդյունք այս իշխանության հեռացումն է։ Լուծում ուրիշ ձև չա։ Այսօր Կիրանցն է, վաղը մյուս տեղերն են, հետևաբար տեղայնացված չէ մեր խնդիրը լայն իմաստով։ Այո, մարդկային կյանքերն ու ճակատագրերն են, այդ պատճառով էլ սկսվել է  Կիրանցից կամ Ոսկերապարի այս ամբողջ ընթացքը»։
12:06 - 17 մայիսի, 2024
Կիրանցում 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում․ Արմեն Գրիգորյան

Կիրանցում 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում․ Արմեն Գրիգորյան

Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։  «Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհն էլ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Մենք համոզված ենք՝ այս գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում»,- ասել է Գրիգորյանը։  Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնել էին՝ Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել եւ այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված։  Ինչ վերաբերում է Կիրանցին, աշխատակազմից մեկնաբանել էին, որ «սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թ․ քարտեզով: Ճանապարհի տեղափոխման խնդիր է առաջանալու, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար»։  
10:19 - 17 մայիսի, 2024
Մեծ հանրահավաք կլինի, որի ժամանակ կազդարարվի նաև անդադար և հաջորդական գործողությունների մասին. Բագրատ Սրբազան

Մեծ հանրահավաք կլինի, որի ժամանակ կազդարարվի նաև անդադար և հաջորդական գործողությունների մասին. Բագրատ Սրբազան

Առաջիկա այս շաբաթը ամբողջացնելուց հետո մենք մեծ հանրահավաք ենք հրավիրելու, և այդ օրը դուք կիմանաք մեր հաջորդական և անդադար գործողությունների մասին։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Բագրատ Սրբազանը՝ ամփոփելով այսօրվա օրը և ներկայացնելով ապագա անելիքները։ «Առավոտից կազմակերպությունների և կուսակցությունների հետ հանդիպումներ ենք ունեցել, «Հայրենք» կուսակցությանն ենք հանդիպել, Շանթ Հարությունյանին ենք հանդիպել, Պարույր Հայրիկյանի հետ, նաև բժիշկների և տարբեր մասնագիտություն ունեցող մարդկանց հետ ենք հանդիպել։ Վաղը մենք կհանդիպենք երիտասարդության հետ ԵՊՀ-ի դիմացը, հետո ժամը 5-ին կհանդիպենք բշժկական համայնքի հետ, ժամը 18:00-ին կհանդիպենք 100-ից ավել դասախոսների հետ «Նեմեսիս» հուշարձանի մոտ։ Շաբաթ օրը առավոտյան, հայտարարություն կտարածենք, և ժամը 11-ին բոլորին կհրավիրենք հանդիպման։ Այս հանդիպումները շատ կարևոր են  թե հասարակական շերտերի իմաստով, թե համախոհություն գոյացնելու իամստով, քայլերի հաջորդականությունը ներկայացնելու իմաստով, և այս 1 շաբաթը ոլորած՝ կունենանք շատ մեծ հավաք, և բոլոր հաջորդական քայլերը հասցնելու այն հանգրվանին, որտեղ պիտի հասցվեն»,-ասել է Սրբազանը։ Վաղը ժամը 17։00, Բագրատ Սրբազանը կհանդիպի բժշկական համայնքի հետ։ Իսկ ավելի ուշ՝ 19:00-ին «Նեմեսիս» հուշարձանից երթով կշարժվենՍուրբ Աննա եկեղեցու բակ՝ ամփոփելու օրը և հետագա անելիքները քննարկելու։  Ավելի վաղ, Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում շարժման առաջնորդը ասել էր․ «Խնդիրը ծագել է Տավուշում, բայց դրա լուծումն այնտեղ չէ։ Մարդիկ այնտեղ բացի ճանապարհ փակելուց ի՞նչ կարող են անել։ Որքան էլ որ իմ սիրտը ցավում է, որ մարդիկ հիմա էնտեղ դրսում են , այդուհանդերձ, մենք լուծումը աստեղ պետք է տանք, ուրիշ տեղ չկա։ Իշխանությունները խարդախությամբ, ինտրիգներով փորձում են նորից հարցը տեղափոխել այնտեղ, բայց միթե դա ճիշտ է։ Ո՛չ»։ 
20:52 - 16 մայիսի, 2024
Կիրանցի բնակիչները ճանապարհ են փակել, պահանջում են իշխանության ներկայացուցիչներին ու ՄԻՊ-ին
 |azatutyun.am|

Կիրանցի բնակիչները ճանապարհ են փակել, պահանջում են իշխանության ներկայացուցիչներին ու ՄԻՊ-ին |azatutyun.am|

azatutyun.am: Մոտ 2-3 ժամ առաջ Կիրանցի բնակիչները հայտարարեցին, որ բողոքի ակցիաներ են սկսում և փակել են գյուղ մտնող հենց այն հատվածը, որ անցած ամիս շաբաթներ շարունակ փակ մնաց։ Այստեղ հիմա մեծ ավտոշարասյուն է, կուտակումներ կան։ Բնակիչները հիասթափված են Երևանի ու Բաքվի երեկվա համաձայնությունից: Այնուհետև այստեղ եկան նաև ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ, հոգևորականներ։ Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են, որ այնտեղ գնան իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ և սահմանազատման պատասխանատուներ, որոնք, ըստ նրանց, դեռ ամիսներ առաջ հավաստիացրել են, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ գյուղացիների, հօգուտ կիրանցեցիների, բայց երեկվա ստորագրված արձանագրությունը իրենց համար հուսադրող չէ։ Նշում են, որ այն 3 զգայուն կետերում, որի մասին անցած շաբաթ խոսում էր վարչապետը, սյուները տեղադրվել են ոչ հոգուտ գյուղացիների։ «Սրանից 10-15 օր առաջ մեր պարոն մարզպետն ասել է, որ դուք հող չունեք կորցնելու, ոչ մի միլիմետր չի անցնելու, պարզվում է, որ անցել է։ Հիմա մենք իրեն ենք պահանջում ու ՄԻՊ-ին, թող գան, թող մարզպետն ասի, թե խի է սենց եղել», - ասաց տեղացիներից մեկը, մյուսը հավելեց. «Մեր ժողովուրդը պահանջում է էս սահմանագծում անողներին, որ գա, իրական ձևով մեզ բացատրի՝ ինչու է այդպես»։ Նշում են, որ չեն բացելու ճանապարհն այնքան ժամանակ, մինչև այստեղ կգան Մարդու իրավունքների պաշտպանը և իշխանավորներ։  
20:01 - 16 մայիսի, 2024
Կիրանցեցիները մերժեցին կառավարության անդամների հետ Իջևանում հանդիպելու առաջարկը՝ պահանջելով գյուղում հանդիպում |azatutyun.am|

Կիրանցեցիները մերժեցին կառավարության անդամների հետ Իջևանում հանդիպելու առաջարկը՝ պահանջելով գյուղում հանդիպում |azatutyun.am|

azatutyun.am: Ի նշան բողոքի՝ Կիրանցի բնակիչները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը։ Այս դեպքում այլընտրանքայինը Աճարկուտի ճանապարհն է, որը գտնվում է անբարեկարգ վիճակում։ Երեկվա հայտարարության համաձայն, այդ ճանապարհը կհիմնանորոգվի ու կդառնա Կիրանցի հիմնական ճանապարհը։ Կիրանցում դժգոհ են երեկ կեսգիշերին հրապարակված սահմանագծման հարցով արձանագրությունից։ Այսօր գյուղացիները հավաքվել են գյուղի կենտրոնում։ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը տեղեկացրեց բնակիչներին, որ կառավարությունից հայտնել են, թե գալիս են Իջևան՝ հանդիպելու մի քանի ակտիվիստների հետ։ Իսկ թե ովքեր կմասնակցեն հանդիպմանը, գյուղացիներն իրենք պետք է որոշեն։ Բնակիչները միաբերան հայտարարեցին, որ չեն պատրաստվում հեռանալ գյուղից անգամ կառավարության անդամների հետ հանդիպման համար։ Նրանք պահանջեցին, որ կառավարության անդամներն իրենք ժամանեն գյուղ և հանդիպեն բոլոր բնակիչների հետ Կամո Շահինյանը նաև հայտարարեց, որ մտադրություն ունի հրաժարական տալու։ Այս հայտարարությանը ևս ընդդիմացան բնակիչները՝ նշելով, որ դրանով որևէ հարց չի լուծվում։ Կամո Շահինյանն էլ համաձայնեց շարունակել պայքարը բնակիչների հետ որպես գյուղի վարչական ղեկավար։ Կիրանցում դժգոհ են երեկ կեսգիշերին հրապարակված սահմանագծման հարցով արձանագրությունից։ Այսօր գյուղացիները հավաքվել են գյուղի կենտրոնում։ «Ազատության» հետ զրույցում նրանք նշում են, որ հաշվի չեն առնվել իրենց դիտարկումները և այն երեք զգայուն կետերի հարցը, որի մասին դեռ վարչապետն էր խոսում, ոչ ի շահ իրենց է լուծվել։
14:54 - 16 մայիսի, 2024
Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Նիկոլ Փաշինյան

Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն․ Նիկոլ Փաշինյան

Սահմանազատման գործընթացում տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն: Այս մասին Կառավարության ասյօրվա նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «[Սա հաջողություն համարելու] առաջին պատճառն այն է, որ մեր ինքնիշխանության և անկախության, հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար։ Երկրորդը՝ մեր Հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որը այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն այս գյուղերի մասով, այլև Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանի երկայնքով»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի խոսքով՝ արձանագրված է, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976թ․ քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին։ «Մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծել, այլ [իրականացնել] նախկինում Ալմաթիի հռչակագրով հաստատված սսահմանի վերարտադրելու գործընթաց։ Այսինքն՝ ոչ թե պետք է սահման ստեղծել, այլ պետք է վերարտադրենք այն սահմանները, որ գոյություն են ունեցել ԽՄ փլուզման պահին և ունեն դե յուրե, իրավական նշանակություն»,- նշեց վարչապետը։  Փաշինյանը պարզաբանեց, թե ինչ է «հերթապահության գործընթացը», որի մասին խոսվում էր սահմանազատում անցկացնելու համատեքստում։ Նրա խոսքով խորհրդային հանրապետությունների միջև պարբերաբար սահմանային հարցերի ճշգրտումներ են եղել հանրապետությունների ներքին օրենսդրությունների համաձայն, ԽՍՀՄ օրենսդրության շրջանակներում։ Փաշինյանը նշեց, որ հաստատված գործընթացներին քարտեզագրական մակարդակով վերջնական իրավական ուժ հաղորդել է գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը, որը պարբերաբար հավաքել է իրավական ուժ ստացած որոշումները, վերստուգել, հաստատել քարտեզագրական հիմքը:  «Մեր սահմանազատվող հատվածում 1979 թվականին հերթապահության գործընթաց անցած, այսինքն՝ դե յուրե հաստատված քարտեզներն այդպիսի վերջին քարտեզներն են ԽՍՀՄ օրոք»,- ասաց Փաշինյանը: Նա նշեց՝ պարզ լեզվով ասած՝ ՀՀ-ն որդեգրել է սկզբունք, որ սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է (ըստ 1976թ․ քարտեզների՝ խմբ․)։ «Եթե մենք գնայինք էն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծենք՝ այս սկզբունքից շեղվելով, դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսկալացիայի և ռազմական բախումների ուղղակի հարատև աղբյուր։ Չեմ ուզում՝ գերագնահատենք տեղի ունեցածը, չեմ էլ ուզում՝ թերագնահատենք։ Այս սկզբունքի ամրագրմամբ մենք, ըստ էության, էսկալացիոն կոնտեքստը եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք։ Նաև այս առումով տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր և էական հաջողություն»,- եզրափակեց Փաշինյանը։ 
11:19 - 16 մայիսի, 2024
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
 |armenpress.am|

ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների մայիսի 15-ին հրապարակված հայտարարության մասին «Արմենպրես»-ի հարցերին: Հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:  Հարց – Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները համատեղ հաղորդագրություն են տարածել, որում ասվում է, որ Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերի հատվածներում սահմանի նկարագրություն-արձանագրությունները համաձայնեցվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի 1976 թվականի իրավական հիմք ունեցող տոպոգրաֆիական քարտեզների հիման վրա: Ի՞նչ է սա նշանակում:  Պատասխան – Արդեն տեղյակ եք, որ նշված հատվածներում համապատասխան աշխատանքային խմբերի կողմից տեղադրվել են սահմանային սյուներ` նախապես համաձայնեցված կոորդինատները տեղորոշելու համար: Այդ կոորդինատները վերցված են 1976 թվականի, վերը հիշատակված քարտեզներից: Հիմա արդեն քարտեզագիրները համաձայնեցրել են սյուների միջեւ սահմանների անցման գծերը, կրկին նույն քարտեզների հիման վրա: Այսինքն, այս հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել եւ այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված: Հարց – Իսկ ինչո՞ւ են ընտրվել 1976 թվականի քարտեզները, որոնք, ինչպես նշված է սահմանազատման հանձնաժողովների մամուլի հաղորդագրության մեջ, օգտագործվել են ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից: Պատասխան – Դա, ըստ էության, Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական հիմք ունեցող քարտեզն է: ՀՀ կառավարության համար սկզբունքային է եղել մոտեցումը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը:  Հարց – Հանձնաժողովների հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ քարտեզները հերթապահության ընթացակարգ են անցել 1979 թվականին: Ի՞նչ է դա նշանակում եւ ինչո՞ւ չեն վերցվել, ասենք, 1990 թվականի քարտեզները: Պատասխան – Այդ ձեւակերպումն իրավական տերմինաբանություն է, ինչը նշանակում է, որ քարտեզագրության եւ գեոդեզիայի ոլորտում ԽՍՀՄ լիազոր մարմինը 1979 թվականին ստուգել է քարտեզի ճշտությունը եւ իրավական հիմքերը: Այդ քարտեզներն օգտագործվել են մինչեւ Խորհրդային Միության փլուզման պահը: Այսինքն, դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են:  Հարց – Տավուշի մարզի Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Այդ հարցը ինչպե՞ս է լուծվելու: Եվ ընդհանրապես Կիրանցի հատվածում հարցերն ինչպե՞ս են լուծվում. նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարց ծագելո՞ւ է:  Պատասխան – Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտեղադրվեն ավելի ուշ: Մյուսները տեղադրված են: Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին: Սահմանի նկարագրությունն այնպիսին է, ինչպիսին կա 1976 թվականի քարտեզով: Ինչպես ասվել է, ճանապարհի տեղափոխման խնդիր, այո, առաջանալու է, որը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կհիմնանորոգվի նաեւ Հ-26 ավտոճանապարհից դեպի Աճարկուտ, ապա Կիրանց տանող ճանապարհը, որն այլընտրանքային է Կիրանցի համար: Ինչ վերաբերում է գույքային հարցերին, դրանց ծավալը մեծ չի լինի, եւ կառավարությունը բոլոր նման դեպքերում կփոխհատուցի քաղաքացիների կրած վնասները, ըստ նրանց նախընտրության գույքային կամ ֆինանսական եղանակով: Կառավարության ներկայացուցիչները առավոտից արդեն կգույքագրեն հնարավոր խնդիրները եւ կսկսեն քննարկումները Կիրանցի բնակիչների հետ: Հարց - Ինչպե՞ս եք գնահատում սահմանազատման արդյունքները Բաղանիսի, Ոսկեպարի և Բերքաբերի հատվածներում։ Պատասխան - Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը` Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ: Երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա:   Հարց – Իսկ ե՞րբ են երկու կողմերի սահմանապահները կանգնելու համաձայնեցված սահմանի վրա:  Պատասխան – Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման:  Հարց – Կարծիք կա, թե սահմանազատման ընթացիկ գործընթացը միակողմանի զիջում է Հայաստանի Հանրապետության կողմից, եւ սրվելու են անվտանգային սպառնալիքները Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի համար:  Պատասխան – Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որեւէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը: Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետեւ վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է: Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ եւ սկզբունքներով սահմանի մնացած հատվածներում եւս:
23:42 - 15 մայիսի, 2024
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել

2024թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում Հանձնաժողովները, 2024թ. ապրիլի 19-ի 8-րդ հանդիպման արձանագրության համաձայն, քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում հստակեցված կոորդինատները, ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզի համաձայն, որը հերթապահության ընթացակարգ է անցել 1979 թվականին, համաձայնեցրել են անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի առանձին հատվածների համատեղ կազմված Արձանագրություն-նկարագրությունը՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
23:40 - 15 մայիսի, 2024
Շարժման նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտվի․ Բագրատ Սրբազանը ամփոփեց այսօր տեղի ունեցած իրադարձությունները և հայտնեց վաղվա անելիքները

Շարժման նախանշած ծրագիրն այս շաբաթ կավարտվի․ Բագրատ Սրբազանը ամփոփեց այսօր տեղի ունեցած իրադարձությունները և հայտնեց վաղվա անելիքները

«Տավուշը Հանուն Հայրենիքի»  շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը վաղը նորից հանդիպումներ կունենա։ Այս մասին նա ասաց Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփոելով օրն ու քննարկելով հետագա անելիքները։ «Մեր նպատակն է, որ մեր քաղաքական ամբողջ ներկապնակը տեսնելու և հանդիպելու տարբեր ձևաչափերով։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքին բոլորը միասին պիտի հանդիպեն։ Մեր նախանշած ուղեգիծն ու ծրագիրը մենք ցանկանում ենք այս շաբաթվա մեջ ավարտել։ Առաջիկա շաբաթվա մեջ կհանդիպենք, այդպես նաև ձեզ տեղեկացնելու կոնկրետ ինչ գործողություններ են տեղի ունենալու»,- իր խոսքում նշեց Սրբազանը։ Անդրադառնալով սահմանազատման գործընթացներին և Խաղաղության պայմանագրին, Սրբազանը ասաց․ «Սահմանազատման ապօրինի ընթացքը շարունակելու, հանցագործության վտանգները ամբողջությամբ չեն վերացել, ուստի պետք է մինչև վերջ գնալ՝ այն վերացնելու համար։ Ինչ որ տեղի է ունենում, պետական առանձնապես ծանր հանցագործություն է, որի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։ Հանցագործություն է, լավ հիշեք այս բառը։ Հստակ է, որ շարունակվող այս հանցագործությունը կարող է կասեցվել միայն ու միայն այս պայքարով․ ուրիշ ձև ու հնարավորություն մենք չունենք։ Մենք պետք է ոչ միայն  վերջնականապես հասնենք գործընթացի, որը ես համարում եմ ծրագիր, դադարեցմանն ու կասեցմանը, այլև բուն պատճառի վերացմանը, հեռացմանը։ Մենք խաղ անելու ժամանակ չունենք, ժողովուրդ ջան»,- ասաց Բագրատ Սրբազանը։ Անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների այսօրվա հանդիպման լուրերին՝ Սրբազանն ասաց. «Տեղեկություններ ենք ստացել, որ տավուշում հանդիպումներ են տեղի ունեցել։ Այդուհանդերձ գիտեք, որ այսօր հատվածական, միակողմանի ապօրինի սահմանազատման ու սահմանագծման այդ ամբողջ հատվածում հանդիպում է տեղի ունեցել և էքսպերիմենտը չգիտենք ուր է հասել։ Տեղեկություններ չունեմ, բայց պետք է զիջվեն այդ տարածքներն ու դիրքերը այսպես կոչված «սահմանագիծ» լինի։ Տեղյակ չենք, թե ինչ է եղել արդյունքը։ Այս պահին զորքերը տեղում են, եթե իհարկե գիշերը չտեղափոխեն։ Սա նշանակում է, որ ժողովուրդ, դուք գործոն եք էս երկրում։ Այս անհամաձայնությունը նշանակում է, որ դուք եք իրական գործոնը։ Այս շարունակվող հանցագործությունը միայն ու միայն մեր պայքարի միջոցով է կասեցվելու։ Այս շարժումը խախտել է այս մարդու ու իր գործընկերոջ ծրագիրը։ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովն իրավունք չունի, իրավական ոչ մի հիմնավորում չունի։ Եվ որևէ արձանագրություն ստորագրելու նույնիսկ իրավունք չունի՝ վավերացնելու իմաստով։ Ոչ էլ կառավարության ղեկավարն իրավունք ունի։ Այդ որոշումը պետք է լինի գրավոր՝ կառավարության որոշում։ Ոչ էլ մեկ անձի։ Սա շատ կարևոր է, որ հասկանանք՝ այս կառավարությունն ամբողջությամբ այդպե՞ս է, թե՞ ոչ և երկրորդը՝  շարունակվու՞մ է այդ ապօրինի գործընթացը, թե՞ ոչ»,- ասաց Բագրատ Սրբազանը։
22:15 - 15 մայիսի, 2024
Քաղաքացիները ժամեր շարունակ բողոքի ակցիա են իրականացնում օպերայի հարակից տարածքում

Քաղաքացիները ժամեր շարունակ բողոքի ակցիա են իրականացնում օպերայի հարակից տարածքում

Այսօր ժամը 16։00-ից «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման աջակից քաղաքացիները բողոքի ակցիաներ էին իրականացնում Ազատության հրապարակին հարակից տարածքներում։   Օպերայում այսօր ընթանում էր ՎԶԵԲ միջազգային ֆորումը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին կոչ էր արել հավաքվել Ազատության հրապարակում, սակայն ոստիկանները մետաղե արգելափակոցներով եւ մեծաթիվ մարդուժով փակել էին Օպերային հարակից փողոցները։ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում քաղաքացիները փորձեցին անցնել դեպի Թումանյան փողոց, սակայն ոստիկանները նրանց հետ հրեցին, որպեսզի ճանապարհը բաց լինի կառավարական մեքենաների եւ հյուրերի համար։  Ժամեր շարունակ քաղաքացիները կանգնած էին ոստիկանական պատնեշից եւ արգելափակոցներից այն կողմ, երբ իրավիճակը մի պահ լարվեց ոստիկանության ծառայողի ու Թովմաս Առաքելյանի միջեւ բանավեճի ընթացքում։ Իրադրությունը տաքացավ, քաղաքացիները փորձեցին հրել արգելապատնեշը, սակայն ոստիկանները դիմադրեցին։ Բագրատ Սրբազանը հանդարտեցրեց իրավիճակը։ Բագրատ Սրբազանը փորձեց բանակցել ոստիկանության ծառայողների հետ, որպեսզի ոստիկանությունը բացի ճանապարհը, սակայն մայոր հայտնեց, որ ճանապարհը կբացեն միայն Օպերայում տեղի ունեցող միջոցառումից հետո։  Նա նշեց, որ նախապես հայտարարվել էր, որ միջոցառումը ավարտվելու է 20:00-ին, սակայն «հարգելի պատճառով» այն ավարտվելու է 22:00-ին։ Այս հայտարարությունը ակցիայի մասնակիցներին վրդովեցրեց, Բագրատ Սրբազանը գոչեց «խաբեբաներ, ստախոսներ»։ Որոշ ժամանակ անց ՆԳՆ ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, նշելով, որ միջոցառումը կավարտվի 22։00-ին և փողոցները փակ կմնան մինչ այդ ժամը։  Չնայած այս հայտարարություններին՝ ութից երկու րոպե անց ոստիկանությունը մետաղե արգելափակոցը, ամեն դեպքում, բացեց այն հատվածում, որտեղ Սրբազանն ու իր աջակիցներն էին։ Քաղաքացիները շարժվեցին դեպի Սբ. Աննա եկեղեցի, իսկ այս պահին ընթանում է հավաք՝ Բագրատ Սրբազանը ամփոփում է այսօր իրականացրած քայլերը։ 
20:33 - 15 մայիսի, 2024
Վարչապետի թեկնածուի շուրջ համախոհություն գոյություն ունի. Բագրատ սրբազան
 |azatutyun.am|

Վարչապետի թեկնածուի շուրջ համախոհություն գոյություն ունի. Բագրատ սրբազան |azatutyun.am|

azatutyun.am: Առաջիկայում մեծ հանդիպում կլինի քաղաքական ուժերի հետ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։ «Հստակություն շատ կա։ Մենք հանդիպում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, որոշակի արդեն ուրվագիծն ու ուղղությունը կան, վաղը մյուս օրը ավելի մեծ հավաք կլինի այդ ամբողջ ներկապնակի հետ, իրենց համաձայնությունը հայտնած է, այսինքն, բայց ուղղությունն ընդգծելու», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Հարցին, թե վարչապետի թեկնածուի հարցում հստակություն կա՞, սրբազանը պատասխանեց՝ կլինի։ Իսկ կա՞ն քննարկումներ, սրբազանն ասաց. - «Այո, շատ, կան, և այսօր էլ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպում է եղել, բոլորն իրենց կարծիքները ներկայացրել են, խոսել են, ընդհանուր համախոհություն գոյություն ունի մեկ անձի շուրջ»։ Վարչապետի թեկնածուի կոնկրետ անուն շարժումը չի նշել։ Շարժման առաջնորդը ավելի վաղ չի բացառել Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թեկնածությունը, որ աջակցում է իրենց։ Իշխանության քննադատություններին արձագանքելով, թե անգամ վարչապետի թեկնածու չունեն, նա ասաց. - «Դուք իշխանություն չունեք այլևս Հայաստանում, չկա, այ սա է իշխանություն, տեսնո՞ւմ եք (ցույց է տալիս հավաքված քաղաքացիներին-խմբ.), խնդրում եմ՝ այդքան վերագրումներ մի արեք այս մարդկանց, որը չունեն, մի՛ վերագրեք իրենց, իշխանություն չկա այս երկրում, կան մարդիկ, ովքեր բասկետբոլ են խաղում, ցանցեր են ստուգում, կով են կթում, իշխանություն չկա, հավատացեք։ <> Լավ ենք անում, ուզում ենք, անում ենք, չենք ուզում՝ չենք անում, ո՞ւմ ի՞նչ գործն է, իրենք ինչո՞ւ են անհանգստացել»։
20:17 - 15 մայիսի, 2024