Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ |tert.am|

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Պորոշենկոյի նկատմամբ |tert.am|

tert.am: ՌԴ-ն հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ։ Չի նշվում, թե որն է քրեական հետապնդման համար հիմք հանդիսացող հոդվածը։ Նշված է, որ հետախուզվում է 1965 թվականի սեպտեմբերի 26-ին Ուկրաինայի Օդեսայի մարզի Բոլգրադ քաղաքում ծնված Պյոտր Ալեքսեյի Պորոշենկոն։ Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019 թվականներին։ Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի նկատմամբ։  Հետախուզման վերաբերյալ համապատասխան քարտը տեղադրվել է գերատեսչության տվյալների բազայում։ Փաստաթղթում նշված է, որ 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգում ծնված Վլադիմիր Ալեքսանդրի Զելենսկին հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի հոդվածով, որը, սակայն, նշված չէ։
Այսօր 18:32
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. Ռուսաստանում Ղազախստանի դեսպան
 |1lurer.am|

Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Մոսկվային և Կիևին, ինչպես՝ Երևանին ու Բաքվին. Ռուսաստանում Ղազախստանի դեսպան |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։ Այդ մասին ТАСС գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։ «Անշուշտ, Ղազախստանը միշտ պատրաստ է օգնել բոլոր գործընթացներին, որոնք վերաբերում են խաղաղությանը։ Դա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանին ու Ուկրաինային, այլև Հայաստանին ու Ադրբեջանին, Սիրիայի խնդրին, Իրանի խնդրին»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ղազախստանը պատրա՞ստ է միջնորդ դառնալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում: Աբաևը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բազմաթիվ նախաձեռնություններ կան։ «Իհարկե, Ռուսաստանի կարծիքը պետք է միշտ հաշվի առնել այդ գործընթացներում։ Իհարկե, մենք պատրաստ ենք ոչ թե միջնորդ լինել, այլ հարթակ տրամադրել, պայմաններ ստեղծել», - հավելել է նա։
Այսօր 18:27
Ուկրաինայի հակամարտությանը ևս մեկ երկրի մասնակցությունը կհանգեցնի համաշխարհային պատերազմի․ Սիյարտո
 |shantnews.am|

Ուկրաինայի հակամարտությանը ևս մեկ երկրի մասնակցությունը կհանգեցնի համաշխարհային պատերազմի․ Սիյարտո |shantnews.am|

shantnews.am: Առնվազն մեկ եվրոպական երկրի մասնակցությունն Ուկրաինայի հակամարտությանը անխուսափելիորեն կհանգեցնի Ռուսաստանի հետ ուղիղ բախման և երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։ «Եթե այս պատերազմին ներքաշվի ևս մեկ եվրոպական երկիր, դա կստեղծի համաշխարհային պատերազմի վտանգ, քանի որ տվյալ երկիրը, անշուշտ, կլինի ՆԱՏՕ-ի անդամ, և եթե ՆԱՏՕ-ի անդամն ուղիղ հակամարտության մեջ մտնի Ռուսաստանի հետ, ապա ակնհայտ հետևանքը կլինի նոր համաշխարհային պատերազմի բռնկումը»,- պարզաբանել է ԱԳՆ ղեկավարը։ Սիյարտոն նաև զգուշացրել է, որ եվրոպական քաղաքական առաջնորդները «տառապում են պատերազմական փսիխոզով»: «Մենք բավականին խելահեղ հայտարարություններ ենք լսել ոչ միայն Ուկրաինա եվրոպացի զինվորներ ուղարկելու, այլև միջուկային զենքի տեղակայման մասին»,- ասել է նախարարը։
Այսօր 10:17
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ:    Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգին և քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր։   Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հարցերի։ Ընդգծելով Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հասնելու ջանքերը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման, 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին հանձնառության կարևորությունն ու այս հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի ԱԳՆ կողմից արտահայտված դիրքորոշումը:
18:01 - 02 մայիսի, 2024
ՌԴ-ն հաղորդում է ուկրաինական 12 ԱԹՍ որսալու և խոցելու մասին, Ուկրաինան՝ ռուսական կողմից Օդեսային հարվածներ հասցնելու մասին

 |azatutyun.am|

ՌԴ-ն հաղորդում է ուկրաինական 12 ԱԹՍ որսալու և խոցելու մասին, Ուկրաինան՝ ռուսական կողմից Օդեսային հարվածներ հասցնելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Մայիսի լույս 2-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Օդեսային։ Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ տուժել է 14 մարդ։ Հարվածներից քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել, այդ թվում՝ "Новой почты"-ի պահեստները, տարածքում հրդեհ է բռնկվել, աշխատակիցները չեն տուժել։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մայիսի լույս 2-ի գիշերը ուկրաինական 12 անօդաչու թռչող սարք է որսացել և խոցել Բրյանսկի, Կուրսկի, Բելգորոդի շրջաններում, Ռոստովի մարզում և Կրասնոդարի երկրամասի տարածքում։ Սմոլենսկի շրջանի նահանգապետ Վասիլի Անոխինը հաղորդել է, որ Ուկրաինական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սմոլենսկի շրջանի հարավարևելյան հատվածում գտնվող էներգետիկ ենթակառուցվածքին։ Նշվում է նաև, որ մարտի 17-ից հետո առաջին անգամ Օրյոլի մարզը ևս ենթարկվել է ԱԹՍ հարձակման,նահանգապետ Անդրեյ Կլիչկովը հայտնել է, որ էներգետիկ ենթակառուցվածքներ են վնասվել, մի քանի տնային տնտեսություններում էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջացել։ Ոչ մի շրջանում տուժածների մասին չի հաղորդվում։        
12:30 - 02 մայիսի, 2024
Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները

Ուկրաինան ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ԱԳՆ-ն։ «Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության և Բալթյան երկրների, Սևծովյան տարածաշրջանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի նկատմամբ Ռուսաստանի մշտական սպառնալիքների պայմաններում Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման շուրջ համաձայնության գալը կայունության լրացուցիչ և կարևոր գործոն է։ Հուսով ենք, որ կողմերի ձեռք բերված պայմանավորվածությունները գործնականում հաջողությամբ կկիրառվեն։ Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ», - նշված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
11:31 - 01 մայիսի, 2024
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
 |armenpress.am|

Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան կշարունակի առնվազն ներկայիս մակարդակով ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային մինչև 2030 թվականը։ Այս մասին հայտնում Wall Street Journal–ը՝ մեջբերելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի խոսքերը։ «Մեծ Բրիտանիան դարձավ առաջին երկիրը, որը Ուկրաինային տրամադրեց երկարաժամկետ երաշխիքներ, որոնք ես ստորագրեցի հունվարին՝ Կիև կատարած այցի ժամանակ։ Այժմ մենք պարտավորվում ենք աջակցել Ուկրաինային առնվազն ներկայիս մակարդակով մինչև 2030 թվականը»,-ասել է Սունակը։ Հունվարին Մեծ Բրիտանիայի վարչապետը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարեց 2024 թվականի համար 2,5 միլիարդ ֆունտ ստեռլինգի ամենամեծ օգնության փաթեթը հատկացնելու մասին և անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր ստորագրեց Վլադիմիր Զելենսկու հետ։ Նոր համաձայնագիրը նախատեսված է 10 տարվա համար, Մեծ Բրիտանիան պարտավորվել է այս ընթացքում աջակցել Ուկրաինային։
17:49 - 27 ապրիլի, 2024
Մոսկվան և Կիևը 2022 թ. Ստամբուլի բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման պատճառով. Պեսկով |1lurer.am|

Մոսկվան և Կիևը 2022 թ. Ստամբուլի բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ճնշման պատճառով. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան և Կիևը 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցությունների ավարտին համաձայնագիր չեն ստորագրել Լոնդոնի ուղղակի ճնշման պատճառով: «Բոլորին քաջ հայտնի է, որ փաստաթուղթը փաստացի նախաստորագրվել էր, և բոլորին քաջ հայտնի է նաև ուկրաինական կողմի այդ բանակցությունների մասնակցի խոսքերից, թե ինչն է դարձել ուկրաինացիների՝ հետագայում դրանք շարունակելու և փաստաթղթի վրա աշխատանքն ավարտին հասցնելը մերժելու պատճառը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան ինքն է հայտնել, որ դրա պատճառը Լոնդոնի կողմից ուղղակի ճնշումն էր:
17:43 - 27 ապրիլի, 2024
ԱՄՆ-ին մտահոգում է Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանին տրվող օգնությունը. Բլինքեն
 |azatutyun.am|

ԱՄՆ-ին մտահոգում է Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանին տրվող օգնությունը. Բլինքեն |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի դեմ պատերազմում Չինաստանի կողմից Ռուսաստանի բանակին օգնություն տրամադրելու վերաբերյալ: Նա ասել է, թե դա մոլորակի երկու տնտեսական գերտերությունների՝ Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունների զարգացումը խոչընդոտող հանգամանքներից մեկն է: Այդ մասին Բլինքենը հայտարարել է Պեկինում՝ իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ 5,5 ժամ տևած բանակցությունների ընթացքում: «Ես կրկնել եմ, որ մեզ շատ է անհանգստացնում Ուկրաինայի դեմ դաժան պատերազմ սանձազերծած Ռուսաստանին Չինաստանի կողմից օգնություն տրամադրելու հարցը»,- նշել է Բլինքենը: Նրա այցի ընթացքում էական առաջխաղացում չի գրանցվել ոչ Չինաստանի էժան արտահանումների խնդրի, ոչ էլ Թայվանի շուրջ և Հարավչինական ծովում առկա լարվածության թուլացման հարցում: Սակայն Բլինքենն անպատասխան է թողել ռուսներին օգնելու համար Պեկինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին հարցը: Պեկինում Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենին ընդունել է նաև Չինաստանի նախագահ Սի Ծինպինը: ԱՄՆ պետքարտուղարի այցը Չինաստան ավարտվել է:
18:17 - 26 ապրիլի, 2024
Զելենսկին կրկին կոչ է անում արևմտյան երկրներին ավելի շատ ՀՕՊ համակարգեր տրամադրել Ուկրաինային |azatutyun.am|

Զելենսկին կրկին կոչ է անում արևմտյան երկրներին ավելի շատ ՀՕՊ համակարգեր տրամադրել Ուկրաինային |azatutyun.am|

azatutyun.am: Ապրիլի 19-ին ուկրաինական քաղաքների և կարևոր էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հրթիռային հարվածներից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին դիմել է Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին և գործընկերներին՝ հրատապ կերպով Ուկրաինային ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու հարցով։ «Յուրաքանչյուր երկիր, որը տրամադրում է Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր, յուրաքանչյուր ղեկավար, ով օգնում է համոզել մեր գործընկերներին, որ հակաօդային պաշտպանության համակարգերը չպետք է պահվեն պահեստներում, այլ տեղակայվեն իրական քաղաքներում և համայնքներում, որոնք կանգնած են ահաբեկչության դիմակայության առաջ, և բոլոր նրանք, ովքեր աջակցում են մեր պաշտպանությանը, կյանք են փրկում»,- X-ում գրել է Զելենսկին՝ շեշտելով՝ սա անհրաժեշտ է ոչ միայն Ուկրաինային և ուկրաինացիներին, այլև ողջ աշխարհին։ Ռուսաստանը պետք է պատասխան տա ահաբեկչության համար, և բոլոր հրթիռներն ու «Շահեդ» անօդաչու սարքերը պետք է որսալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ նշելով՝ աշխարհը կարող է դա ապահովել, դա ցույց է տվել Մերձավոր Արևելքի երկնքում, և այն պետք է գործի նաև Եվրոպայում:
12:34 - 19 ապրիլի, 2024
Ռուսաստանը չի մասնակցի Շվեյցարիայում նախատեսված՝ Ուկրաինայի խաղաղության կոնֆերանսին
 |1lurer.am|

Ռուսաստանը չի մասնակցի Շվեյցարիայում նախատեսված՝ Ուկրաինայի խաղաղության կոնֆերանսին |1lurer.am|

1lurer.am: Հունիսի 15-16-ը Շվեյցարիայի Լյուցեռն քաղաքի մոտ տեղի կունենա Ուկրաինայի հարցով խաղաղության համաժողով։ Ռուսաստանը ներկա չի լինի: Բեռնում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Վլադիմիր Խոխլովն ավելի վաղ ասել էր, որ Շվեյցարիան Ուկրաինային նվիրված գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ուղարկել ՌԴ-ին: Դիվանագետը միաժամանակ նշել էր, որ Մոսկվան ամեն դեպքում չի մասնակցի, քանի որ կազմակերպիչները ներկայացնելու են Ռուսաստանի համար անընդունելի «խաղաղության բանաձևը»: Ըստ Մոսկվայի՝ այն ոչ կենսունակ է և հաշվի չի առնում ռուսական շահերը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացն առանց Ռուսաստանի մասնակցության անիմաստ է: Եվրամիությունը, հակառակը, իր աջակցությունն է հայտնել Շվեյցարիայում Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի անցկացմանը և ակնկալում է մասնակցել դրան։
19:55 - 11 ապրիլի, 2024