ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանըշնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարությաննախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանիօրվա առթիվ: ՎլադիմիրՊուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներսՌուսաստանի Դաշնության ազգային տոնի՝Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևորօրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստպատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցողերկրի պատմության մեջ: Համոզված եմ, որ հավասարության անսասանսկզբունքների և երկու երկրների ժողովուրդներիշահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանիև Ռուսաստանի միջև դարավորհարաբերությունները այսուհետ ևս կշարունակենզարգանալ կառուցողական հունով՝ նպաստելովերկկողմ և բազմակողմ համագործակցությանամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություններկայացնող բոլոր ոլորտներում: Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն ևամենայն բարիքներ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝բարիք ու բարգավաճում»։ Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլորռուսաստանցիներին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում եներկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝որպես ժամանակակից Ռուսաստանիպատմության նոր փուլի սկիզբ: Վստահ եմ, որ մեր պետություններիկառավարությունների միջև փոխադարձհարգանքի վաղեմի ավանդույթների վրա հիմնվածփոխշահավետ, բազմակողմհամագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպեսէլ բազմակողմ ուղղություններով այսուհետ ևսկշարունակի զարգանալ առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլոլորտներում՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանիժողովուրդների: Բոլոր ռուսաստանցիների համար այս նշանակալիցօրը, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզառողջություն, բարօրություն և հետագահաջողություններ»։  
11:45 - 12 հունիսի, 2024
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը

 |factor.am|

Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում տիրող, ինչպես նաև ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասվում  է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ՝ Նիժնի Նովգորոդում ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների հանդիպման շրջանակում երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների արդյունքների վերաբերյալ։ Նշվում է, որ նախարարները համեմատել են դիրքորոշումները երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության արդի հարցերի վերաբերյալ։ Ռուսական կողմից հատուկ շեշտադրվել է սերտ փոխգործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը՝ ի շահ ընթացիկ խնդիրների լուծման, կապերի հետագա ընդլայնման և փոխգործակցության հեռանկարային ոլորտների որոնումների։ «Անդրադարձ է կատարվել միջազգային օրակարգի հիմնական ասպեկտներին, այդ թվում՝ իրավիճակին Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում, ինչպես նաև որոշ միջազգային հարթակներում։ Սերգեյ Լավրովն իր թուրք գործընկերոջը տեղեկացրել է ԲՐԻԿՍ-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։ Ներկայացվել են ՌԴ սկզբունքային գնահատականները ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
15:00 - 11 հունիսի, 2024
Ռուսաստանի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին խաբել ու մենակ էր թողել․ ԱԺ նախագահ
 |armenpress.am|

Ռուսաստանի իշխանությունը Հայաստանին և հայ ժողովրդին խաբել ու մենակ էր թողել․ ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է պահել և մինչև վերջին պահը հավատացել, որ Ռուսաստանը Հայաստանին մենակ չի թողնի։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա հղելը Ուկրաինայի Բուչա քաղաք հայկական պատվիրակության այցի առիթով։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ այցը որակել էր որպես «ոչ բարեկամական քայլ Երևանի կողմից»։ «Ես ԱԳՆ-ի փոխարեն չեմ պատրաստվում որևէ բան մեկնաբանել ոչ բարեկամական գործողությունների մասին։ Թող իրենք իրենց գործողություններին նայեն 2020 թվականից հետո։ Հայաստանը մշտապես իրեն որպես հավատարիմ գործընկեր է պահել, երեխայի միամտությամբ հավատացել է, մինչև վերջին պահը հույս է ունեցել, որ Ռուսաստանը Հայաստանին մենակ չի թողնի, որ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին չի «գցի»։ Հազար ներողություն այդ բառի համար։ Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին Ռուսաստանի իշխանությունը «գցել» է։ Մեզ խաբել են, մեզ թողել են մենակ»,-ընդգծեց Սիմոնյանը։ ԱԺ նախագահը նշեց, որ թեթև նախանձով և զարմանքով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հազարավոր հրթիռները, Կիպրոսից ինքնաթիռներ բարձրացան՝ օգնելու Իսրայելին։ «Ես չեմ խոսում նրա մասին, թե արդյոք արժեր թույլ տալ, որ 44-օրյա պատերազմը լիներ, արդյոք Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականին այդքան թույլ էր (այդ ժամանակ Ուկրաինայում պատերազմ չկար), որ թույլ տվեց, որպեսզի մտնեն ու մեր տղաներին կոտորեն։ Արդյոք Կասպից ծովում մի նավ չկա՞ր, որ մի քիչ մոտ գար Ադրբեջանին։ Էլ չեմ խոսում ամբողջ պատերազմի ընթացքում, որ մենք միամիտ երեխաների պես հույս ունեինք, որ ինչ-որ ձևով կարող ենք պատերազմը կանգնեցնել և բոլոր հնարավոր տարբերակները փորձել ենք»,-եզրափակեց Սիմոնյանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը բողոքի նոտա է հղել Ուկրաինայի Բուչա քաղաք Կիևում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի այցի առիթով՝ որակելով այն որպես «բացահայտ ոչ-բարեկամական քայլ պաշտոնական Երևանի կողմից»։
17:12 - 10 հունիսի, 2024
ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ-ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը․ ՌԴ ԱԳՆ
 |tert.am|

ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ-ն հրաժարվում է վճարել հաշվարկված վճարը․ ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Հաշվի առնելով, որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը, հարկավոր է ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեի ճշգրտում անել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: «Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը»,– նշել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ հավելելով, որ ներդրումների վերաբաշխման մասին խոսք չկա։ Գերատեսչությունում պարզաբանել են, որ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսային մասը Երևանի կողմից իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին: Քարտուղարությունը նաև կօգտագործի առկա պահուստները՝ աշխատանքը բնականոն ռեժիմով շարունակելու համար։ «Ամեն դեպքում մենք ելնում ենք նրանից, որ Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն Կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։  ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ միջազգային կազմակերպությունների ֆինանսական կարգապահությունը պահպանվում է անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը կասեցնելու կամ դադարեցնելու ցանկությունից: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
09:44 - 10 հունիսի, 2024
ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ հայկական պատվիրակության` Բուչա այցից հետո. Զախարովա
 |shantnews.am|

ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ հայկական պատվիրակության` Բուչա այցից հետո. Զախարովա |shantnews.am|

shantnews.am: ՌԴ ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀՀ ԱԳՆ այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունն այցելել է Բուչա, NEWS.ru-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, Մոսկվան Հայաստանի ներկայացուցիչների այցն ուկրաինական այդ քաղաք համարում է ոչ բարեկամական քայլ, ինչպես նաև անընդունելի՝ Ռուսաստանին ուղղված հայտարարությունները և Կիևին մարդասիրական օգնության տրամադրումը։ «Մայրաքաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարներ Տիգրան Տեր-Մարգարյանի և Հայաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչության Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա քաղաք պաշտոնական Երևանի բացահայտ ոչ բարեկամական քայլ ենք համարում։ Մենք անհանգստացած ենք նրանց կողմից Ուկրաինայի զինված ուժերի կարիքներին օգնություն տրամադրելու և այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ»,- հայտարարել է Զախարովան։  
17:36 - 09 հունիսի, 2024
Ավստրիայի ՊՆ ղեկավարը Ռուսաստանին հարվածելու Արևմուտքի որոշումն անվանել է կարմիր գիծը հատող
 |shantnews.am|

Ավստրիայի ՊՆ ղեկավարը Ռուսաստանին հարվածելու Արևմուտքի որոշումն անվանել է կարմիր գիծը հատող |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի Դաշնության տարածքին արևմտյան զինատեսակներով հարվածներ հասցնելու ԱՄՆ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի թույլտվությունը կարմիր գծի հատումն էր։ Այս մասին հայտարարել է Ավստրիայի պաշտպանության նախարար Կլաուդիա Թաները։ «Այսպիսով, կարմիր գիծը հատվեց, ուստի ես շատ գոհ եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի պարզաբանումից, ով ասաց, որ դաշինքը զորքեր չի ուղարկի Ուկրաինա», – ասել է նա Die Presse թերթին տված հարցազրույցում։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մայիսի 31-ին հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համաձայնել է ամերիկյան զենքով հարվածներ հասցնել ռուսական տարածքին։ Ինչպես հայտարարեց ամերիկյան դիվանագիտության ղեկավարը, խոսքը միայն Խարկովի մերձակայքում գտնվող ռուսական շրջանների վրա հարձակումների մասին է։
10:42 - 09 հունիսի, 2024
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ
 |news.am|

Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ |news.am|

news.am: Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հանդեպ հայտարարվել է հետախուզում, տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ տվյալների շտեմարանին։ «Հետախուզման հիմքը. հետախուզվում է ՔՕ հոդվածով»,- գրված է նրա գործի քարտում։ Տիմոշենկոն 63 տարեկան է։ Նա զբաղեցրել է Ուկրաինայի վարչապետի պաշտոնը 2005թ. փետրվարից սեպտեմբեր եւ 2007թ. դեկտեմբերից մինչեւ 2010թ. մարտ, երեք անգամ եղել է նախագահի թեկնածու։ 2011-2014թթ. եղել է կալանքի մեջ, նրան մեղադրել են ծառայողական լիազորությունները չարաշահելու մեջ Ռուսաստանի հետ գազային պայմանագրեր կնքելիս։ ՄԻԵԴ-ում Տիմոշենկոյի կալանավորումը համարել են անօրինական, Ուկրաինայի գերագույն դատարանը նրա դեմ գործը փակել է 2014թ. ապրիլի 14-ին։ 2019թ. Տիմոշենկոյի «Батькивщина» կուսակցությունն ստացել է 24 տեղ Գերագույն ռադայում՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։ Մայիսին Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել ՔՕ հոդվածով Ուկրաինայի ներկայիս եւ նախկին նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Պյոտր Պորոշենկոյի հանդեպ (երկիրը ղեկավարել է 2014-2019թթ.)։ Թե որ հոդվածի մասին է խոսքը՝ այն ժամանակ եւս չէր նշվել։
19:00 - 08 հունիսի, 2024
Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են Ստամբուլում էներգետիկայի բորսա ստեղծելու մտադրության մասին
 |shantnews.am|

Թուրքիան և Ռուսաստանը հայտարարել են Ստամբուլում էներգետիկայի բորսա ստեղծելու մտադրության մասին |shantnews.am|

<dishantnews.am: Թուրքիան և Ռուսաստանը ծրագրում են Ստամբուլում ֆինանսական կենտրոնի շրջանակներում էներգետիկայի և հանքարդյունաբերության բորսա ստեղծել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և շրջակա միջավայրի նախարար Ալեքսանդր Կոզլովի հետ բանակցություններից հետո։«Մենք բանակցություններ վարեցինք Ստամբուլի ֆինանսական կենտրոնում թուրքական էներգետիկ և հանքարդյունաբերական բորսայի ստեղծման հետ կապված թեմայի շուրջ։ Խոսքն առաջին հերթին մետաղների որոնման, արդյունահանման և առևտրի մասին է։ Հուսով եմ, որ այսպիսով մեր համագործակցությունը կհասնի ավելի բարձր մակարդակի»,-Բայրաքթարի խոսքերն է մեջբերում NTV հեռուստաալիքը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:  
14:10 - 08 հունիսի, 2024
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
 |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, անդրադառնալով նրան, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել հայ խորհրդարանականներին ներկայացնել Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը, հայտարարեց, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն չի գնացել Ուկրաինա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԺ նախագահը հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում՝ ընդգծելով, որ չի մեկնաբանում Մարիա Զախարովային։ «Ասել է նաեւ, որ ինչ-որ պատվիրակություն է գնացել Ուկրաինա: Ոչ մի պատվիրակություն չի գնացել Հայաստանից, բայց կարող եմ տիկին Զախարովային կամ ԱԳՆ-ին խնդրել, որ իմ լրատվականը կամ իմ օգնականը փոխանցի, օրինակ, ԼՂ-ում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունը: Կարող եմ 100 հազարից ավելի փախստականների անունները փոխանցել տամ, եթե իրենց հետաքրքիր է, այն տարածքում, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում»,- ասաց Սիմոնյանը։ Նա նշեց, որ արդեն գործելաոճ դարձած աբսուրդներ ու ստեր չի մեկնաբանում։ «Նա ուղղակի սուտ է խոսում»,- ասաց Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Մարիա Զախարովայի ենթադրություններին։ Դիտարկմանը, որ Նոր Նորքի թաղապետն էր մեկնել Ուկրաինա, Ալեն Սիմոնյանը նշեց, որ կփոխանցի Նոր Նորքի թաղապետարանին, Նոր Նորքի թաղապետարանը պաշտոնապես կպատասխանի Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչությանը: «Ես խոսք եմ տալիս, որ թաղապետարանը կպատասխանի կամ կգրի: Կարող է մեր հարեւանի ամուսինն էլ է գնացել Ուկրաինա: Չի կարող որեւէ պատգամավոր տեղ գնա ու որեւէ մեկը դրա մասին չիմանա, էլ չեմ ասում պատգամավորական խումբ: Սուտ է, ստեր»,- եզրափակեց ԱԺ նախագահը։
19:17 - 07 հունիսի, 2024
ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր են քննարկել |factor.am|

ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետներն առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր են քննարկել |factor.am|

factor.am: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում աշխատանքային հանդիպում են անցկացրել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ու Ադրբեջանի  փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։ ՌԴ կառավարության հաղորդմամբ՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված երկկողմ առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր: «Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի ներկա վիճակի և իրականացման հեռանկարների շուրջ։ Համանախագահները հատուկ ուշադրություն են դարձրել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգային հիմնական հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
16:53 - 07 հունիսի, 2024
Գալուզինը հայտարարել է, որ Ադրբեջանում «Միր» քարտերը սկսել են գործել. կողմերը բանակցում են նաև ՌԴ հյուպատոսությունների բացման շուրջ |factor.am|

Գալուզինը հայտարարել է, որ Ադրբեջանում «Միր» քարտերը սկսել են գործել. կողմերը բանակցում են նաև ՌԴ հյուպատոսությունների բացման շուրջ |factor.am|

factor.am: Մոսկվան և Բաքուն բանակցում են Ադրբեջանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունների բացման շուրջ, Ռուսաստանը հույս ունի այս հարցում հաջողության հասնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Կցանկանայի նշել, որ մեր հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, ներառյալ առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր հնարավորությունների որոնումը, համահունչ կլիներ Ադրբեջանում մեր գլխավոր հյուպատոսությունների ստեղծմանը։ Մենք հիմա ադրբեջանցի ընկերների հետ այդ խոսակցությունը տանում ենք, հուսով ենք, որ այն հաջողությամբ կպսակվի»,- ասել է Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում «Ռուսաստան-Ադրբեջան» նիստում։ Հիշեցնենք, որ վերջերս ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով hանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատվիրակության հետ հանդիպմանը, որը գլխավորում էր Միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովը, հայտարարել էր, որ Մոսկվան ցանկանում է Ստեփանակերտում գլխավոր հյուպատոսություն բացել և այդ հարցում ապավինում է Բաքվի աջակցությանը։ Գալուզինը նաև հայտարարել է, որ Ադրբեջանում աստիճանաբար հասանելի են դառնում ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը։ «ՎՏԲ բանկի բանկոմատներից արդեն կարելի է  մանաթ հանել ձեր «Միր» քարտից»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը երախտապարտ է Ադրբեջանին այս մոտեցման համար, ինչը կնպաստի զբոսաշրջության ոլորտում կապերի զարգացմանը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
13:11 - 07 հունիսի, 2024
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
 |armenpress.am|

ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների մակարդակի իջեցման մասին խոսք չկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»–ին այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը: «Դեսպանին խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է: Հենց այս պրակտիկայի շրջանակում էլ Սերգեյ Կոպիրկինը կանչվել է խորհրդակցությունների: Մենք այդ խորհրդակցություններն անցկացրել ենք: Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երևան և կվերսկսի իր պարտականությունները»,- ասել է փոխարտգործնախարարը: Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի հնարավոր իջեցման վերաբերյալ հարցին՝ Գալուզինը վստահեցրել է, որ այդ մասին բացարձակապես խոսք չկա: «Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել: Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,–շեշտել է նա: Ըստ փոխարտգործնախարարի՝ լինում են հակասություններ: «Բայց դա չի նշանակում, թե մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»,–ասել է նա: ՌԴ ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների:
19:08 - 06 հունիսի, 2024
Կեմերովոյում տրամվայների բախման հետևանքով 1 մարդ զոհվել է, ավելի քան 60-ը՝ տուժել
 |arm.sputniknews.ru|

Կեմերովոյում տրամվայների բախման հետևանքով 1 մարդ զոհվել է, ավելի քան 60-ը՝ տուժել |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: ՌԴ Կեմերովո քաղաքում այսօր վաղ առավոտյան բախվել են երկու տրամվայ։ Կուզբասի Աղետների կենտրոնի տվյալներով՝ ժամը 10:40-ի դրությամբ տուժել է ավելի քան 60 մարդ: Նրանցից 40-ը հիվանդանոցում են (երեքը գտնվում են ծանր վիճակում), 10-ը ինքնուրույն դիմել են բուժկետեր։ «Նրանցից 3 – ը ծանր վիճակում են, երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ վիրահատարանում։ Բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ 10 մարդ ուղարկվել է ամբուլատոր բուժման»,-հայտնել է Կուզբասի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Իլյա Սերեդյուկը Telegram - ալիքում։ Քաղաքի ղեկավար Դմիտրի Անիսիմովն էլ հայտարարել է, որ Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել։ «Ցավոք սրտի, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից մեկը մահացել է։ Կտեսակցենք զոհվածի հարազատներին»,- գրել է Անիսիմովը Telegram-ալիքում։  
11:57 - 06 հունիսի, 2024