ՄԱԿ-ը հայտնել է Գազայում սովի մասին
15:07 - 04 մայիսի, 2024

ՄԱԿ-ը հայտնել է Գազայում սովի մասին

shantnews.am: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մակքեյնը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Գազայի հյուսիսային հատվածում սննդի մատակարարման իրավիճակը լայնածավալ սով է անվանել։

«Ես կարող եմ ձեզ բացատրել, որ հյուսիսում սով է` լիակատար սով, և այն շարժվում է դեպի հարավ»,- ասել է նա:

Մակքեյնն ընդգծել է, որ թեև սովի մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, բայց հիմնվելով իր կազմակերպության աշխատակիցների տեսածի վրա, կարծում է, որ Գազայում լայնամասշտաբ խնդիր կա: Մաքքեյնը նաև հույս է հայտնել, որ հրադադար կհաստատվի, որը թույլ կտա բնակչությանը ավելի արագ սնունդ ստանալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել