Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը կտեղադրվի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում |armenpress.am|
14:02 - 14 մայիսի, 2024

Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը կտեղադրվի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ժողովրդական արտիստ, Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի Երվանդ Մանարյանի արձանը կտեղադրվի մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտա 4 հասցեին հարող տարածքում: Արձանը նախատեսվում է տեղադրել 2024 թվականի աշնանը:

Այս մասով որոշման նախագիծը Երևանի ավագանու՝ մայիսի 14-ի նիստին ներկայացրեց քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը:

«Հաշվի առնելով այն, որ 2024-ին լրանում է անվանի արվեստագետի ծննդյան 100-ամյակը, նախարարությունն առաջարկում է Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնի հարակից տարածքում տեղադրել Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը, որը հեղինակել է քանդակագործ Արմենակ Վարդանյանը: Արձանը նախատեսվում է տեղադրել 2024-ի աշնանը»,-ասաց նա:

Երևանի ավագանու անդամները միաձայն ընդունեցին նախագիծը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել