Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող։ ՔԿ-ից հայտնում են, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտանգում պաշտոնատար անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով)։
Ժողովուրդը նախորդ հանդիպմանը տարբերակ է առաջարկել՝ գետից այս կողմ չգան, հիմա Փաշինյանը եկել, ասել է՝ փորձում եմ ձեր ասած տարբերակներին լուծում տալ, որ գետից այս կողմ հակառակորդը չգա։ Երկրորդ խնդիրն այն է, որ նա ասել է այլընտրանքային ճանապարհ սարքենք, ժողովուրդն ասել է, որ այլընտրանքային ճանապարհ մեզ պետք չէ, մենք ունենք հիմնական կենսունակությունն ապահովող ճանապարհ։ [Բայդ դա] իրատեսական չէ բերքաբերցիների համար, այդ բնակիչներն էլ են դժգոհություն հայտնել, որ մեր հողերը չպետք է փոխանակվի: [Ոսկեպարցի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյան] |news.am| |news.am|
Տնային կալանք և 7 միլիոն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը։ |hetq.am|
ՀԿ-ները պահանջում են Խաչատուր Սուքիասյանից ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ» օրաթերթից։ Ապրիլի 16-ին «Առավոտ» օրաթերթի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ակնկալիքով զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, ինչը վերջինիս համար լրագրողին ու լրատվամիջոցին մեղադրանքներ ներկայացնելու և անհարգալից վերաբերմունք դրսևորելու առիթ է դարձել։ Անշուշտ, այս զրույցը, որը հանրային հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ է շոշափում, կարող էր շատ ավելի բարեկիրթ հունով ընթանալ։ Ակնհայտորեն դրան չէին ձգտում ո՛չ լրագրողը, ո՛չ պատգամավորը։ Բայց եթե լրագրողական գործունեությունը ենթադրում է սուր և նույնիսկ սադրող հարցեր ուղղել զրուցակցին` դրդելով նրան «անկեղծանալու», ապա պաշտոնյային, առավելևս իշխող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորին, դա իրավունք չի տալիս անվայել պահվածք և ագրեսիվություն դրսևորելու, վիրավորելու լրագրողին, նրա հարազատներին և գործընկերներին։
Սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպումից հետո Փաշինյանը կարճ տեսանյութ է հրապարակել։ «Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի: Քո հարգանքն էլ զոհաբերես, անունդ էլ զոհաբերես, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես, ընտանիքիդ հանդարտությունն էլ զոհաբերես, ծնողներիդ բարի հիշատակն էլ զոհաբերես, պապիդ բարի հիշատակն էլ զոհաբերես: Բայց պետք է իմանաս՝ ինչի համար ես դա անում: Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում: Ես անում եմ այ, որ այ այս Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ պետությունը»,-ասել է Փաշինյանը և ցույց տվել ՀՀ մակետը։
Իշխանություններն, ըստ էության, ցուցադրում են, որ ընտրել են ժողովրդավարության կազմաքանդման եւ ավտորիտարիզմի վերահաստատման ուղին եւ պատրաստ են ամեն օր հատել նորանոր կարմիր գծեր։ Սամվել Վարդանյանի գործի վերաբերյալ մենք նաեւ պահանջում ենք Գլխավոր դատախազից՝ կատարել օրենքի եւ ժողովրդավարության պաշտպանության հետ կապված սահմանադրական պարտավորությունները։ [Հայ Ազգային Կոնգրես]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը եղել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրերում՝ տեղի բնակիչներին ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։ Հաջորդիվ վարչապետը պատասխանել է բնակիչներին հետաքրքրող տարբեր հարցերի: [ՀՀ կառավարություն]
Ես ոչ մի տեսակի բռնություն էլ չեմ ընդունում։ Կարծում եմ՝ այդ հարցի պատասխանը պետք է տան բոլոր նրանք, ովքեր դա կատարել են և, երբ կբռնվեն և օրենքի առաջ կկանգնեն։ Բոլոր նրանք, ովքեր օրենքը խախտում են՝ անկախ նրանից իշխանության ներկայացուցիչ են, թե՝ ոչ, պետք է օրենքի առաջ լինեն հավասար։ Բոլորը պատասխանատու են իրենց արարքների համար։ Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդում չէի ներկայացնի, եթե դեպքի մասնակից երիտասարդը կադրերը չհրապարակեր համացանցում։ [ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյան] |factor.am|
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին օգնություն տրամադրելու շուրջ։ «Ազատության» տրամադրության տակ են դիվանագիտական փաստաթղթեր, որոնք վկայում են՝ Եվրամիությունը նախատեսում է Երևանին 10 միլիոն եվրո հատկացնել, որը պետք է ծախսվի 30 ամսվա ընթացքում։ Գումարը, ըստ փաստաթղթի, պետք է տրամադրվի մեկ գումարտակի համար նախատեսված դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը կներառի նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։ «Այս աջակցության նպատակն է նպաստել, որ Հայաստանի զինված ուժերը բարձրացնեն դիմադրողականությունն ու կայունության հաստատմանն ուղղված կարողությունները, և դրանով իսկ առավել լավ պաշտպանեն խաղաղ բնակչությանը՝ ճգնաժամերի և արտակարգ պատահարների ժամանակ», - ասված է փաստաթղթում։|azatutyun.am|
Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով։ Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ պատճառը Ադրբեջանի միակողմանի գործողություններն են, որ վնաս են հասցնում միջպետական հարաբերություններին։ Մակրոնը ընդունել է դեսպան Անն Բուայոնին, ափսոսանք հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը։ Պաշտոնական Փարիզի հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիան վերահաստատում է աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հարգելով միջազգային իրավունքը ու երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ |1lurer.am| |1lurer.am|
Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմանը. Չեն Ժու
Այսօր 15:12Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը․ Թուրքիայի ՊՆ
Այսօր 14:12ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է հստակ արձագանք և հերքում այն տեղեկության, թե Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Զախարովա |aravot.am|
Այսօր 14:08GRECO-ն կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում |news.am|
Այսօր 14:07Նիկոլ Փաշինյանը խոր խնդիրներ է տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում |armenpress.am|
Այսօր 13:33Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
Այսօր 13:31Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր 13:25Կառավարությունը հաստատել է Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում |1lurer.am|
Այսօր 12:33Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․ խոշտանգման հետքերով․ սայլը տեղից շարժվում է ․ Ռուբեն Մելիքյան
Այսօր 12:12Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչատնտեսական կառավարման մասով հաստիք կառանձնացվի |1lurer.am|
Այսօր 12:06Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրագործմանը. Չեն Ժու
Այսօր 15:12Արցախում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը դադարեցնում է գործունեությունը․ Թուրքիայի ՊՆ
Այսօր 14:12ՌԴ-ն Հայաստանից ակնկալում է հստակ արձագանք և հերքում այն տեղեկության, թե Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել. Զախարովա |aravot.am|
Այսօր 14:08GRECO-ն կոչ է անում ավելի ուժեղ վերահսկողություն ցուցաբերել բարձրագույն գործադիր գործառույթներում և ոստիկանությունում |news.am|
Այսօր 14:07Նիկոլ Փաշինյանը խոր խնդիրներ է տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում |armenpress.am|
Այսօր 13:33Հայաստանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են խթանել կապերը թվային կառավարման ոլորտի առաջատար ընկերությունների միջև
Այսօր 13:31Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Այսօր 13:25Կառավարությունը հաստատել է Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում |1lurer.am|
Այսօր 12:33Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․ խոշտանգման հետքերով․ սայլը տեղից շարժվում է ․ Ռուբեն Մելիքյան
Այսօր 12:12Վերանայվել է տնօրենների նշանակման կարգը, վարչատնտեսական կառավարման մասով հաստիք կառանձնացվի |1lurer.am|
Այսօր 12:06