ԱԺ-ի 2017 և 2018թթ.-ի ֆինանսական հաշվետվությունները աուդիտ կանցնեն |hetq.am|
07:35 - 13 հունիսի, 2019

ԱԺ-ի 2017 և 2018թթ.-ի ֆինանսական հաշվետվությունները աուդիտ կանցնեն |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի աշխատակազմի 2017 և 2018թթ. տարեկան ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության գնահատման նպատակով աուդիտ կանցկացվի։

Այս նպատակով կառավարությունն այսօրվա նիստին ԱԺ-ին հատկացրեց 8.7մլն դրամ և թույլատրեց աուդիտորական ծառայությունը ձեռք բերել մեկ անձից գնման ընթացակարգով։

Ֆինանսների նախարարության հաղորդմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել հավաստիանալ, որ Ազգային ժողովի աշխատակազմի 2017 և 2018թթ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները տալիս են այդ տարիների ֆինանսական վիճակի ճշգրիտ և իրական պատկերը:

Որակյալ աուդիտորական ծառայություն ստանալու նպատակով ծառայության մատուցման պայմանագիր կկնքվի միջազգային խոշոր քառյակից կազմված աուդիտորական ընկերության /PriceWaterHouseCoopers, Deloitte, KPMG, Ernst&Young/ հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել