ԱՀԿ-ն նոր վարակի հետ կապված արտակարգ իրավիճակ չհայտարարեց աշխարհում |azatutyun.am|
07:31 - 24 հունվարի, 2020

ԱՀԿ-ն նոր վարակի հետ կապված արտակարգ իրավիճակ չհայտարարեց աշխարհում |azatutyun.am|

azatutyun.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտակարգ իրավիճակ չհայտարարեց աշխարհում ՝ նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված:

Այդ վիրուսից մահացածների թիվը հասել է 25-ի, իսկ վարակվածների թիվը գերազանցում է 800-ը: Հուբեյ նահանգից դուրս հիվանդի մահ է գրանցվել:

Չինաստանի իշխանությունները փակել են արդեն երկրորդ՝ 7,5 միլիոն բնակչություն ունեցող Հուանգան քաղաքը և ընդհատել երկաթուղային կապը Եչժոու քաղաքի հետ, որը մոտ մեկ միլիոն բնակիչ ունի:

Հունվարի 25-ին նշվող չինական Ամանորի տոնակատարությունները, ըստ ամենայնի, չեղյալ են հայտարարվում: Իշխանությունները որոշում են ընդունել չեղարկել Պեկինում անցկացվող բոլոր լայնածավալ միջոցառումները։

Ամանորի ընթացքում միլիոնավոր մարդիկ են այցելում Չինաստան, հազարավոր չինացիներ մեկնում են արտերկիր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել