tert.am։ ԱՄՆ-ն կարծում է, որ Օմանի ծոցում նավթային լցանավերի վրա իրականացված ենթադրյալ հարձակման համար պատասխանատու է Իրանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

«Դա ԱՄՆ կառավարության կարծիքն է, որ Իրանի կառավարությունն է պատասխանատվություն կրում», - ասել է Պոմպեոն՝ լրագրողների առաջ ելույթ ունենալով Սպիտակ տանը:

Իրանական և արաբական ԶԼՄ-ները հինգշաբթի հայտնել են, որ Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել երկու նավթային լցանավի վրա: Որոշ տվյալների համաձայն՝ ականակիր նավից է հարձակում տեղի ունեցել, ինչի հետևանքով լցանավերում պայթյուններ են որոտացել և հրդեհ է բռնկվել: Սակայն պաշտոնապես չի հաստատվել, թե միջադեպի պատճառը հենց դա է: