Աբխազիայում նախագահական ընտրությունները հուլիսից կհետաձգվեն օգոստոս |armenpress.am|
06:55 - 22 մայիսի, 2019

Աբխազիայում նախագահական ընտրությունները հուլիսից կհետաձգվեն օգոստոս |armenpress.am|

armenpress.am: Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հավաստել Է, որ ընդդիմությանն առաջարկել Է պետության ղեկավարի ընտրությունները հուլիսից տեղափոխել օգոստոսի վերջը: Ինչպես հաղորդվում Է նախագահի կայքում, նա առաջարկում Է դրանք նշանակել օգոստոսի 25-ին:

Ավելի վաղ ընդդիմության ներկայացուցիչները հայտնել են, որ պետության ղեկավարի հետ պայմանավորվածություն Է ձեռք բերվել ընտրությունները հուլիսի 21-ից օգոստոսի 26-ը տեղափոխելու շուրջ: Այդ հարցի վերաբերյալ երկրի խորհրդարանը որոշում կընդունի մայիսի 22-ին:

«Պետության ղեկավարն ընդդիմության ներկայացուցիչներին առաջարկել Է քննարկել նախագահական ընտրությունները 2019 թվականի օգոստոսի 25 տեղափոխելու հնարավորության հարցը»,- ասված Է հաղորդագրության մեջ:

«Միասնական Աբխազիա» ընդդիմադիր կուսակցության նախագահ , բանակցությունների մասնակից Սերգեյ Շամբան նույնպես ՏԱՍՍ-ին հաստատել Է, որ խոսքը վերաբերում Է քվեարկությունը օգոստոսի 25 տեղափոխելուն: Ավելի վաղ Աբխազիայի բնակիչները բողոքի անժամկետ ակցիա Էին հայտարարել նախագահի ընտրությունները մինչեւ աշուն հետաձգելուց իշխանությունների հրաժարման պատճառով:

Ակցիայի մասնակիցները պահանջում Էին հետաձգել ընտրությունների օրը, քանի որ ընդդիմությունից նախագահի պաշտոնի հիմնական թեկնածու Ասլան Բժանիան ծանր վիճակում հոսպիտալացվել Է Մոսկվայում: Նրա հարազատները եւ գործընկերները գտնում են, որ Բժանիային կարող Էին թունավորել:

Ընդդիմության թեկնածու Ասլան Բժանիան արդեն նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը քվեարկության Է դրել 2014 թվականին, սակայն տանուլ Է տվել հանրապետության ներկայիս ղեկավար Ռաուլ Խաջիմբային: Հերթական ընտրությունները պետք Է տեղի ունենան 2019 թվականի հուլիսի 21-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել