Այսօրվանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին. Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյան
21:33 - 05 ապրիլի, 2020

Այսօրվանից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին. Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյան

ՀՀ Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն իր ֆեյբուքյան էջում գրառում է կատարել, որ ներկայացնում ենք ստորև․

«Այսօրվանից Հայաստանի Հանրապետության ամենամեծ և լավագույն հիվանդանոցներից մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, սկսեց ընդունել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի, այդ թվում 50 պացիենտի՝ վերակենդանացման բաժանմունքում: Հաշվի առնելով կենտրոնի կադրային և տեխնիկական ներուժը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտները կստանան լավագույն որակի բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում ուղեկցող հիվանդությունների մասով, քանի որ կենտրոնը բազմապրոֆիլ է: Ցանկանում եմ ուժ և եռանդ կենտրոնի ողջ անձնակազմին» :


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել