Այսօր ուրիշ կուսակցություն է իշխում եւ նա պետք է ներկայացնի՝ ինչ կառուցվածքով կկարողանա կառավարել երկիրը․ Փամբուխչյան |armtimes.com|
10:26 - 17 ապրիլի, 2019

Այսօր ուրիշ կուսակցություն է իշխում եւ նա պետք է ներկայացնի՝ ինչ կառուցվածքով կկարողանա կառավարել երկիրը․ Փամբուխչյան |armtimes.com|

armtimes.com: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացնում է իր տեսլականը, թե ինչպես է պատկերացնում պետական կառավարումը, բայց մենք չպետք է մոռանանք, որ այսօր այլ կուսակցություն է իշխում եւ նա պետք է ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում՝ ինչ կառուցվածքով կկարողանա կառավարել երկիրը։

Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։
Նա անդրադարձավ նաեւ գյուղատնտեսության նախարարությունը էկոնոմիկայի նախարարության կազմում ընդգրկելու վերաբերյալ մտահոգություններին՝ ասելով, որ Հայաստանում երբեւէ չի եղել ճանապարհաշինության նախարարություն, բայց դա՞ է եղել պատճառը, որ հանրապետության ճանապարհները վատն են եղել․

«Հիմա կարող ենք մտածել՝ մեր ճանապարհները վատ են եղել, որովհետեւ չի եղել ճանապարհաշինության նախարարությունը, եւ այսուհետ, որ լավ են կառուցվելու, նորից չի լինելու ճանապարհաշինության նախարարություն, դա ազդում կամ չի՞ ազդում»,-նկատեց Փամբուխչյանը։

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե օպտիմալացման արդյունքում կրճատումներ են լինելու եւ գործազրկություն, պատգամավորն ասաց, որ երբ կրճատումների մասին խոսում են այն քաղաքացիները, որոնք այդքան էլ քաղաքականացված չեն եւ օպտիմալացումը հասկանում են որպես կրճատում, դա իր համար հասկանալի է, բայց երբ խորհրդարանում է նման կարծիք հնչում, դա արդեն անհասկանալի է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել