Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ․ Արսեն Թորոսյան
22:22 - 03 ապրիլի, 2020

Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ․ Արսեն Թորոսյան

Այս պահին ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ, որը գտնվում է Օրթոպեդիայի ինստիտւոտում։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա ուղիղ եթերով ներկայացնում էր, թե ինչպիսի պայմաններում են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլում քաղաքացիները սպասելու իրենց թեստերի պատասխանին։

Թորոսյանը նկատեց՝ մոտ 10 օրում կառուցված մոդուլն իր օրինակի մեջ կարծես թե առաջին փորձերից է, որը լավ է ստացվել, ունի 30-ից ավելի սենյակ։

Նախարարն ասաց, որ մոտ 200 պացիենտ կա Նորքի հիվանդանոցում, 12 պացիենտ գտնվում է ինտենսիվ թերապիայում։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում՝


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել