Աշխարհը չի կարող Պարսից ծոցում առճակատում թույլ տալ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |armtimes.com|
09:41 - 14 հունիսի, 2019

Աշխարհը չի կարող Պարսից ծոցում առճակատում թույլ տալ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար |armtimes.com|

armtimes.com: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը հայտարարել է, որ աշխարհը չի կարող Պարսից ծոցում առճակատում թույլ տալ, հաղորդում է AP-ը:

Նա խորին անհանգստություն է հայտնել ռազմավարական Օրմուզի նեղուցում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

«Վճռականորեն դատապարտում եմ քաղաքացիական նավի վրա հարձակումը»,- ասել է Գուտերիշը՝ հավելելով, որ անհրաժեշտ է բացահայտել այդ դեպքի բոլոր փաստերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել