Առաջարկվում է իջեցնել մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայողների աշխատավարձից հարկադիր պահման սահմանաչափը
07:39 - 18 ապրիլի, 2019

Առաջարկվում է իջեցնել մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայողների աշխատավարձից հարկադիր պահման սահմանաչափը

Կառավարությունը հավանություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին։

Նախագխի վերաբերյալ կառավարության առաջարկություններ է ներկայացրել։ Առաջարկվող փոփոխությամբ հակառակորդի հետ շփման գծում հերթափոխով մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է կատարողական թերթի կատարման ընթացքում պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը` մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ անգամ տրվող տեղեկանքի հիման վրա:

Սերգեյ Բագրատյանի կողմից ներկայացված նախագծով առաջարկվում էր սահմանել տասը տոկոսի սահմանաչափ։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել