Այսօր ցուցում եմ տվել համապատասխան գերատեսչություններին 50 և ավելի աշխատակից ունեցող արտադրական ընկերությունների վերաբերյալ: Այս մասին գրել է Տիգրան Ավինյանը։ Նա, մասնավորապես, հայտնել է, որ պետք է․
«✅կազմել սանիտարահամաճարակային կանոնների պահպանման, դրանց խախտման դեպքում հնարավոր վտանգների և աշխատանքների կազմակերպման ուղեցույց,
✅ներկայացնել աշխատանքը հերթափոխով կազմակերպելու իրավակարգավորումներ։
Բացի այդ, Առողջապահության նախարարությունը կմշակի ու պարետատուն կներկայացնի տրանսպորտային միջոցների ախտահանման վերաբերյալ միասնական ցուցումների փաստաթուղթ»։
comment.count (0)