Արեւմուտքը պետք է հրաժարվի «կայսերական վարքագծից». Լավրովը՝ պատժամիջոցների մասին |news.am|
13:02 - 27 նոյեմբերի, 2019

Արեւմուտքը պետք է հրաժարվի «կայսերական վարքագծից». Լավրովը՝ պատժամիջոցների մասին |news.am|

news.am: Արեւմուտքը պետք է հրաժարվի նախորդ դարերի սովորություններից, երբ սեփական կամքն էին թելադրում այլ երկրներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Այդ աննորմալ իրավիճակը դադարեցնելու լավագույն միջոցը կայսերական վարքագծից, անցյալի սովորություններից, սեփական կամքը թելադրելուց եւ բոլորի եւ ամեն ինչի համար դատավոր դառնալուց հրաժարվելն է»,- ասել է նա:

Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սահմանվել են Ուկրաինայի իրադարձությունների պատրվակով: «Մեզ ասում են՝ արեք ինչ-որ բան, կատարեք Մինսկի համաձայնությունները, եւ այդ ժամանակ ուրախությամբ կչեղարկենք պատժամիջոցները: Մենք չենք կարող կատարել այդ համաձայնությունները, քանի որ Ռուսաստանը դրանցում նույնիսկ հիշատակված չէ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

 

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը վաղուց աշխատում է Կենտրոնական Ասիայի երկրների հետ եւ նրանց համոզում հրաժարվել Մոսկվայի հետ կապից:

 

Լավրովը նշել է, որ Կենտրոնական Ասիան, ինչպես եւ ցանկացած այլ տարածաշրջան, չպետք է խոշոր պետությունների դիմակայության հարթակ հանդիսանա: «Միշտ կարելի է համագործակցությունը զարգացնելու հնարավորություններ գտնել՝ չփորձելով ոտնահարել այս կամ այն երկրի՝ երրորդ պետությունների հետ համագործակցությունը զարգացնելու օրինական շահերը: Ցավոք ԱՄՆ-ը նման գիծ ունի: Եվ դա դրսեւորվում է ոչ միայն Կենտրոնական Ասիայում. եւ՛ Ասիայում, եւ՛ Լատինական Ամերիկայում, եւ՛ Աֆրիկայում նրանք նման գիծ ունեն: Մենք այդ հարցը բարձրացնում ենք մեր ամերիկացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ: Կարծում ենք՝ դա սխալ է»,- հավելել է Լավրովը:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել