Արման Բաբաջանյանի սուբյեկտիվ, իր մեջ ոչ մի բան չպարունակող ելույթից հետո միանշանակ չեմ տա հրաժարական. Յոլյան |tert.am|
10:40 - 25 հունիսի, 2019

Արման Բաբաջանյանի սուբյեկտիվ, իր մեջ ոչ մի բան չպարունակող ելույթից հետո միանշանակ չեմ տա հրաժարական. Յոլյան |tert.am|

tert.am։ Ես վատ եմ նայում, երբ քաղաքական իրավիճակ է փոխվում, երբ մարդկանց աշխատանքից են հանում են, քավոր-սանիկությունը վերանում է, հարաբերությունները վերանում են, դա ես սխալ եմ համարում. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն՝ անդրադառնալով հարցին, արդյոք իրեն համարո՞ւմ է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մտերիմ:

«Եթե պետական կառավարման համակարգի մասով խոսեմ՝ Արմեն Դարբինյանի հետ ունեցել եմ շատ լավ հարաբերություններ, Անդրանիկ Մարգարյանի հետ եմ ունեցել, Ռոբերտ Քոչարյանի հետ չեմ ունեցել, քանի որ առիթ չի եղել, Սերժ Սարգսյանի հետ եմ ունեցել»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ Յոլյանը նշեց, որ իր կենսագրությունը, իր հաջողությունները պայմանավորված են հենց իրենով: «Բայց, ամեն դեպքում, 8.5 տարի վերահսկիչ պալատի տեղակալ աշխատելը էդքան էլ հաճելի չէ, մարդ 4-5 տարուց ավելի չպետք է աշխատի, քանի որ լճանում է: Դուք կարող եք գնահատել, ինքներդ որոշել բիզնես դաշտում իմ «հաջողությունները», որ լինելով «հզոր» մարդ՝ բիզնեսներս ստիպված էի փաստորեն 2011 թվականից փակել»,- ասաց նա:

Խոսելով ոսկու հանք ունենալու վերաբերյալ մեղադրանքների մասին՝ Յոլյանն ասաց, որ ոչ ինքը, ոչ իրեն հարազատ մարդիկ՝ բարեկամներ, ոչ մի առնչություն չեն ունեցել ընդերքօգտագործման հետ:

«Ինչ վերաբերում է ընդերքի ուսումնասիրությանը, դրա մեջ ես տեսնում եմ միայն լավ բան, որ մարդիկ պարտավորվում են ինչ-որ ներդրում անելու միջոցով տալ տեսակետ, որ պետության համար էլ հայտնի լինի՝ կոնկրետ այս դաշտում ի՞նչ ռեսուրսներ կան: Դա ժամանակավոր տրվող փաստաթուղթ է և ընդերքի շահագործում չէ:

Ընդերքօգտագործման նման փաստաթուղթ ոչ մեկ չի կարող ներկայացնի, թե ունենք: Դա շահարկելը կամ ինչ-որ այլ կերպ ներկայացնելը հեռանկար չունի»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, թե նա կապ ունի նախկին իշխանության հետ և պետք է հեռանա, Յոլյանն արձագանքեց. «Կրկնում եմ՝ ձևակերպումները՝ յուրայինների, ոչ յուրայինների, ճիշտ չեն, վտանգավոր են այս երկրի համար: Այն մարդիկ, ովքեր կարող են ներդրում ունենալ ներկա իրավիճակում երկրի զարգացման համար, պետք է զտվեն ու աշխատեն»:

Ավելին՝ tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել