Արտակ Զեյնալյանի աշխատանքի հետ կապված որոշ մտահոգություններ կային․ Լիլիթ Մակունց |factor.am|
12:36 - 07 հունիսի, 2019

Արտակ Զեյնալյանի աշխատանքի հետ կապված որոշ մտահոգություններ կային․ Լիլիթ Մակունց |factor.am|

factor.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը դժվարանում է ասել, թե ինչու արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական տվեց:

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ՝ Արտակ Զեյնալյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հարցին՝ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը գո՞հ էր արդյոք նախարարի աշխատանքից, Մակունցն ասաց․ «Արդարադատության նախարարության և պարոն Զեյնալյանի հետ կապված, այո՛, խմբակցությունում որոշակի մտահոգություններ կային առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգում բարեփոխումների հետ կապված»։

Լիլիթ Մակունցը նաև փոխանցեց, որ խմբակցության ունեցած մտահոգությունները չեն փոխանցվել կառավարությանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել