ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը այսօր կներկայացնի հրաժարականի պատճառները
05:08 - 14 հունիսի, 2019

ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը այսօր կներկայացնի հրաժարականի պատճառները

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Սերգեյ Մեղրյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ այսօր պատրաստվում է հրաժարական ներկայացնել: Նա նշել է, որ այլևս նպատակահարմար չի համարում իր հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և որ պատճառները կներկայացնի հրաժարականի տեքստում:

«Ստեղծված իրավիճակում այլևս նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա աշխատանքը Բարձրագույն դատական խորհրդի անդամի կարգավիճակում և վաղը պաշտոնապես կներկայացնեմ հրաժարական (պատճառները կշարադրեմ հրաժարականի տեքստում)։ Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք Խորհրդի նորացված կազմին»,- գրել է Մեղրյանը:


Հիշեցնենք, որ այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Խաչատրյանն էլ ազատման դիմում է գրել։ Ավելի վաղ` մայիսի 24-ին, հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, երկու շաբաթ անց՝ ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել