armtimes.com։ Էջմիածին քաղաքի Արամ Մանուկյան 1-ին թաղամասում մարտ ամսից սկսված կոյուղագծի անցկացման աշխատանքները դեռեւս չեն ավարտվել, բնակիչները հույս էլ չունեն, թե կավարտվեն: Նախատեսված է կառուցել 4500 մետր երկարությամբ կոյուղագիծ:

Էջմիածնի զարգացման ծրագրի հիմքում դնելով քաղաքի համաչափ զարգացման եւ ծայրամասերի բարեկարգման առաջնահերթությունը, համայնքի առաջարկությամբ կոյուղագծի անցկացման հարցը ներառվել էր մարզում հրատապ լուծում պահանջող խնդիրների շարքում եւ հաստատվել Կառավարության կողմից:

«Քանդեցին, բերեցին խողովակներ գցեցին ու աշխատանքները դադարեցրեցին, մեծ բաց փոսերով մնում է այստեղ ու արդեն սկսել է անտանելի հոտ գալ»,- ասացին Արամ Մանուկյան 1 հասցեի բնակիչները:

Նրանց խոսքով՝ աշխատանքները դադարեցվել են, երբ պարզվել է, որ նախագծում սխալ են արել՝ տեղանքի ու գծագրի միջեւ անհամապատասխանություն կա: Մեր զրույցում նրանք նշեցին, որ քաղաքապետը խուսափում է որեւէ հստակ բան ասելուց, թե վերջն ինչ են անելու:

«Ծրագիրը կազմվել է Էջմիածնի համայնքապետարանի պատվերով, ջրմուղն էլ չի ընդունում, քանի որ սխալ ծրագիր են արել: Դեռեւս հայտնի էլ չէ, թե ինչքան գումար են ծախսել այդ սխալ պրոյեկտի վրա: Աշխատանքները նախատեսված էր ավարտել 2 ամսում, հիմա էլ ասում են՝ մինչեւ օգոստոս»,-դժգոհեցին բնակիչները:

Համաձայն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի եւ Էջմիածին համայնքի միջեւ կնքված համաձայնագրի՝ Էջմիածնի Արամ Մանուկյան 1-ին թաղամասում մեկնարկել են կոյուղագծի կառուցման աշխատանքները: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը «Հայկական նշեց, որ մրցույթի պատվիրատուն քաղաքապետարանը չէ եւ դրա ընթացքի հետ կապված որեւէ միջամտություն չի կարող անել:

Շարունակությունը՝ armtimes.com