armenpress.am: Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում է թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը: Այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
«Մենք մեր գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում ենք թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը: Հումքի ապահովման առումով մենք նույնպես նրանց կաջակցենք: Այս փուլում փորձում ենք նաև հասկանալ, որքանով կարող ենք հատուկ սարքավորումներ ներմուծել, որ թեստերը ավտոմատացված ռեժիմով իրականացվեն: Այս պահին նախնական պլանավորվում է 100 հազար թեստերի արտադրություն, եթե բոլոր պայմանները կարողանանք ապահովել»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ մոտ օրերս մոտ 60 հազար թեստ են ստանալու դրսից:
comment.count (0)