Գլխավոր դատախազությունը` Հայկ Ալումյանի հայտարարության վերաբերյալ
06:14 - 02 հունիսի, 2019

Գլխավոր դատախազությունը` Հայկ Ալումյանի հայտարարության վերաբերյալ

Այսօր գլխավոր դատախզությունն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հայտարարությանը: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

 «Այսօր առավելապես որպես «ՌոբերտՔոչարյանը և մյուսները» հայտնի քրեականգործով իբրև մեղադրյալ ներգրավված ՌոբերտՔոչարյանի պաշտպան Հայկ Ալումյաննասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀդատախազության կողմից այդ քրեական գործիառնչությամբ ՀՀ վերաքննիչ դատարաններկայացված երկու բողոքները (Ռ. Քոչարյանինկատմամբ կիրառված խափանման միջոցըփոփոխելու, ինչպես նաև քրեական գործովվարույթը կասեցնելու և ՀՀ սահմանադրականդատարան դիմելու վերաբերյալ) ՀՀ վերաքննիչդատարանի դատավորին մակագրվելուհանգամանքին:

Ասուլիսի ընթացքում նրա կողմից արվել ենհայտարարություններ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել այլ կերպ, քան կանխորոշիչ, իմպերատիվ ձևակերպումներով, մանիպուլյատիվ հնարքներով և իրավական ակտերի յուրովի մեկնաբանություններով Վերաքննիչ քրեական դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու, առնվազն ներկայացվածբողոքները վարույթ ընդունելու կամչընդունելու վերաբերյալ կայացվելիքորոշումներին ընդառաջ դատավորի վրա բարոյական և հոգեբանական ազդեցություն գործադրելու, ինչպես նաև դատախազության լիազորությունները խեղաթյուրված ներկայացնելու դրսևորում:

1. Նախ առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու` պաշտպանը պնդել է, թե դատավորը կոպիտ կերպով խախտած կլինի օրենքը, եթե վարույթ ընդունի ՀՀ դատախազության ներկայացրած բողոքները: Բացի այդ, պաշտպանը նշել է, թեպատրաստվում են երկուշաբթի օրը դիմել ՀՀվերաքննիչ քրեական դատարան և ստուգման առարկա դարձնել դատախազությաններկայացրած բողոքները դատավորինմակագրվելու գործընթացի օբյեկտիվությունը: Սակայն առաջ ընկնելով դրանից` վերջինս շտապում է հայտարարել, թե տեղի է ունեցելմիջամտություն և փորձելու են պարզել՝ինչպիսի:

Փաստացի առանց անգամ դատարանին դիմելու, առանց ակնկալվող տվյալներնստանալու նման հայտարարություններհնչեցնելով, զուգահեռաբար պիտակավորելովև վիրավորական արտահայտություններ թույլտալով դատավորի հասցեին՝ ոչ միայնանթաքույց փորձ է արվում կանխակալ կերպովհանրային անվստահություն սերմանելդատարանի նկատմամբ, այլև ուղղորդելդատավորին կայացվելիք որոշումներիընդունման հարցում՝ փաստացիզգուշացնելով, թե ինչպիսի որակումների էարժանանալու իրենց համար հնարավորանցանկալի ելք ունենալու դեպքում:

2. ՀՀ դատախազությունը բազմիցս է համապատասխան իրավական հիմքերի հստակ մատնանշմամբ հիմնավորել ինչպես դատավարության ցանկացած փուլում դատարանի կայացրած ակտերը բողոքարկելու, այնպես էլ կոնկրետ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցը փոփոխելու ևՍահմանադրական դատարան դիմելու հիմքով քրեական գործի վարույթը կասեցնելու որոշումները բողոքարկելու իր իրավունքը: Այդ հիմնավորումներին կարելի է ծանոթանալ ՀՀ գլխավոր դատախազության տարածած՝ խնդրո առարկային վերաբերող նախորդ հայտարարություններից ու հաղորդագրություններից:

Չափազանց մտահոգիչ և տարակուսելի է, որայդ պայմաններում պաշտպանական կողմըշարունակում է դատախազության սահմանադրական և դատավարական այդ իրավունքներից զրկելու տեղեկատվական արշավը՝ դիմելով մանիպուլյատիվ մեթոդների,իրավական ակտերը, օրենսգրքերի իրավակարգավորումները ենթարկելով յուրովի և բացառապես այս գործի շրջանակում պաշտպանական կողմի շահերից բխող սուբյեկտիվ մեկնաբանությունների, և այդ ամենը համեմելով դատախազության հասցեին անհարկի և վիրավորական արտահայտություններով:

Նման մանիպուլյացիայի հերթական օրինակը դրսևորվել է պաշտպան Հայկ Ալումյանի ասուլիսում, երբ հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության 53-րդ և 54-րդ հոդվածներին՝ վերջինս փորձել է համոզել, որ այդ հոդվածները չեն նախատեսում, որ դատավարության տվյալ փուլում դատախազությունն իրավունք ունի վերաքննիչ բողոքներ ներկայացնել: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հարգելի պաշտպանն այդպես էլ չի բացատրել, որ եթե իրենք չեն պնդում, որ դատախազությունը բողոքները ներկայացնելով խախտում է քրեադատավարական օրենքը, ապա ինչու և ինչ տրամաբանությամբ է Դատախազությունը զրկված վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքից, ինչի պնդումը տարօրինակ կերպով փաստացի արվում է ասուլիսի ընթացքում: Իրականություննհ քրեական դատավարության ԻԻրաԻ այն է, որ ՀՀ քրեական դատավարության 53-րդ հոդվածը դատախազի՝ մինչդատական վարույթում ունեցած լիազորությունների մասին է, այսիքն ներկայիս փուլին բացարձակապես վերաբերելի չէ: Իսկ 54-րդ հոդվածի (որը վերաբերում է քրեական գործը կամ նյութը դատարանում քննելիս դատախազության լիազորություններին) 11-րդ կետով հստակ սահմանվում է, որ դատախազը կարող է բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև դատարանի այլ որոշումներ:

Եվ այն պարագայում, երբ հարգելի պաշտպանն ասուլիսի ընթացքում ինքն է համեստորեն <<մոռանում>> այսիրավակարգավորման վերաբերյալ ևս նշել, իրեն իրավունք է վերապահել <<կես ճշմարտություններ>> ասելու, կամ քմահաճույքներով առաջնորդվելու մեջ մեղադրել մեղադրական կողմին:

ՀՀ դատախազությունը շարունակում է պնդել, որ անթույլատրելի է պետության, հասարակության համար կարևորագույն այս քրեական գործի շուրջ տեղի ունեցող գործընթացներն իրավական հունից հանելու, զգայական, քաղաքական կամ որևէ այլ դաշտում մանիպուլյացիայի և շահարկումների առարկա դարձնելու պրակտիկայի ամրապնդումը:

Ուստի կրկին դիմում ենք պաշտպանության կողմին՝ զերծ մնալ դատավարությունից դուրսայս ամենն անընդունելի կերով պաշտպանական մարտավարության հիմնական ուղենիշը դարձնելու գործելաոճից,դատարանի կողմից դեռևս բողոքներն անգամ վարույթ չընդունած լինելու պայմաններում դատավորի նկատմամբ բարոյական, հոգեբանական ու տեղեկատվական ճնշումներ գործադրելուց»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել