Գրագողությունը սկսվում է այն պահից, երբ ծնողը երեխայի համար շարադրություն է գրում. Հովհաննես Հովհաննիսյան |aysor.am|
09:07 - 27 մայիսի, 2019

Գրագողությունը սկսվում է այն պահից, երբ ծնողը երեխայի համար շարադրություն է գրում. Հովհաննես Հովհաննիսյան |aysor.am|

aysor.am։ Գրագողության հարցը նոր չէ, այս ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, այսօր՝ ԱԺ կրթության հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Տարբեր կերպ շահարկվեց Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիսերտացիոն թեման։ Եթե բոլորս համոզված ենք, որ այդ աշխատանքը գրվել է այլ մարդու կողմից, բայց դրա մեջ գրագողության հետքեր չեն հայտնաբերվում, չենք կարող մարդուն մեղադրանք ներկայացնել։ Սա մեկ այլ խոսակցության թեմա է։

Գրվել են դիսերտացիաներ՝ ուրիշ մարդկանց կողմից, գումարի դիմաց՝ այլ անձանց համար։ Սա հատկապես բնորոշ էր նախորդ համակարգին, երբ մարդիկ, ամեն ինչ ունենալուց բացի, փորձում էին իրենց հարսի կամ տղայի համար դիսերտացիա նվիրել ծնունդին կամ հարսանիքին։ Դա կոչումների ատրիբուտ էր, արատդիր երևույթ», - ասաց բանախոսը։

Հովհաննես Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ Բարձրագույն որակավորման կոմիտեն կանի ամեն ինչ՝ պատժելու գրագողությունը։

«Մենք այլևս չենք հանդուրժելու նման երևույթները, որովհետև անընդհատ կրկնում ենք գիտելիքահեն տնտեսության, գիտության զարգացման և այլնի մասին, բայց աչքներս փակել ենք նմանատիպ երևույթների վրա։

Հիմա աչք չենք փակելու։ Բոլոր բուհերին կոչ եմ անում ակտիվորեն ներդնել հակապլագիատ գործիիքներ, որոնք կսովորեցնեն ուսանողին չարտագրել, չգողանալ ուրիշի մտքերը», - նշեց ԱԺ կրթության հանձնաժողովի փոխնախագահը՝ հիշեցնելով, որ գրագողությունը սկսվում է այն պահից, երբ ծնողը երեխայի համար շարադրություն է գրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել