factor.am։ Այս պահին Ազգային ժողովում ընթանում է ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի փակ հանդիպումը։ Տեղեկությունը փոխանցեցին խմբակցությունից։ Հանդիպումն անցկացվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ։