Դատախազությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենին կալանավորելու բողոք է ներկայացրել |news.am|
09:20 - 21 հունվարի, 2020

Դատախազությունը Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենին կալանավորելու բողոք է ներկայացրել |news.am|

news.am: ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին այսօր հայտնեց Դատախազության հանրային կապերի պետ Արեւիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին եւ ՀՖՖ տեխ. հսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 2-րդ մասով մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարման մեջ որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել