Դատարանի նկատմամբ ցածր վստահություն ապահոված մարդիկ ընտրվում են ԲԴԽ անդամ․ Արթուր Սաքունց |factor.am|
14:12 - 22 հուլիսի, 2019

Դատարանի նկատմամբ ցածր վստահություն ապահոված մարդիկ ընտրվում են ԲԴԽ անդամ․ Արթուր Սաքունց |factor.am|

factor.am։ Բարձրագույն դատական խորհրդի հուլիսի 19-ի ժողովի ընթացքում ԲԴԽ նախագահ ընտրվեց Ռուբեն Վարդազարյանը։

Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ այդ ընտրությունը վստահելի չէր, քանի որ նախ՝ նիստը փակ էր լրատվամիջոցների համար և մինչ օրս էլ այդ նիստի վերաբերյալ որևէ հաշվետվության ականտես չեղանք։ Ըստ Արթուր Սաքունցի՝ անվստահության հիմք է տալիս նաև մեկ այլ հանքամանք ևս՝ դատական իշխանության և դատարանի նկատմամբ ցածր վստահություն ապահոված մարդիկ են ընտրվել ԲԴԽ անդամներ։

«Դատարանների նկատմամբ ցածր վստահություն ապահովված մարդիկ ընտրում են Բարձրագույն դատական խորհրդի անդամ, հետևաբար այստեղ չի կարող լինել այդ ինստիտուտի նկատմամբ վստահություն, իսկ երբ հաշվի ենք առնում այն դատավորներին, որոնք միշտ գործել են քաղաքական իշխանության հրահանգով և հիմա էլ դիրքավորվում են այնպես, որ հնարավորինս բարենպաստ հարաբերություններ ունենան՝ վստահության մասին առավել ևս խոսել հնարավոր չէ»,- այսօր «ԲԴԽ-ն նոր նախագահ ունի. նոր անդամներով համալրված ԲԴԽ-ն ունա՞կ է ապահովելու դատարանների անկախությունը» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպանը։

Ավելին՝ actor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել