Դրախտիկցի ընկերները գյուղում ձիարշավարան են հիմնել |hetq.am|
14:02 - 10 հունիսի, 2019

Դրախտիկցի ընկերները գյուղում ձիարշավարան են հիմնել |hetq.am|

hetq.am։ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում արդեն մեկ տարի ձիարշավարան է գործում։ Այն հիմնել են դրախտիկցի մի խումբ տղաներ:

Հիմնադիրներից Սասուն Բալասանյանը պատմեց, որ ձիով արշավներ են կազմակերպում Արեգունի լեռնաշղթայով։ Իսկ ձիարշավարանի վայրը պատահական չեն ընտրել. դրա աջ կողմում Սևանա լիճն է, ձախ կողմում՝ Իջևանի անտառները։

«Մեր հիմնական նպատակն այս պահին էկոտուրիզմը զարգացնելն է, սա՝ որպես բիզնես, այս պահին այդքան էլ չենք դիտարկում»,- ասում է Սասունը։

Գյուղում ձիարշավարան բացելու միտքը ծագել է երկու տարի առաջ՝ Սասունի ընկերոջ առաջարկով։ Գաղափարներն արդեն մեկ տարի անց վերածվել են գործի և նախորդ գարնանը սկսել ձիարշավարանի կառուցումը։ Արդեն հուլիսին ձիարշավարանը բացվել է։ Այնտեղ այժմ կա ինը ձի՝ այդ թվում քուռակներ։ Նպատակ ունեն ձիերի թիվն ավելացնել։

Ձիարշավարանի գործերով զբաղվում են հիմնադիրները։ «Մենք դրանից հաճույք ենք ստանում։ Ամեն ինչ մեր ձեռքով ենք անում։ Ես էլ «Այրուձի»-ում (հեծյալ ակումբ, խմբ.) դասընթացների եմ գնում՝ ձիավարժությունների համար վերապատրաստվում»,- ասում է Սասունը ու հավելում, որ ունեցած դժվարությունները միայն ֆինանսական են:

Չնայած ձիարշավարանը գործել է ամառային ամիսներին, տղաները ցանկություն ունեն նաև ձմեռային հանգստի պայմաններ ստեղծել։ Մտածում են՝ ձմռանը հյուրերի համար կազմակերպել սահնակներով զբոսանք։

Շարունակությունը՝ hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել