Եթե գյուղացին ցանկանում է վաճառել հողը, բայց գնորդ չունի, ապա պետությունը կգնի եւ փաթեթով կվաճառի. Գեւորգյան |armtimes.com|
10:16 - 15 ապրիլի, 2019

Եթե գյուղացին ցանկանում է վաճառել հողը, բայց գնորդ չունի, ապա պետությունը կգնի եւ փաթեթով կվաճառի. Գեւորգյան |armtimes.com|

armtimes.com։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը, անդրադառնալով ոլորտի ռազմավարական փոփոխություններին, կարեւորեց հողային ռեֆորմները, որը հիմնականում հողերի խոշորացում է ենթադրում։

«Գաղտնիք չէ, որ ՀՀ-ում վարելահողերի 40 տոկոսն այս կամ այն պատճառով չի օգտագործվում՝ սեփականատերերի 20 տոկոսը ՀՀ-ում չեն, մյուս մասն էլ արդյունավետ չի համարում մշակումը։ Պետք է լինի հողային ռեֆորմի գույքագրում: Կլինեն նաեւ օրենսդրական փոփոխություններ, որով պարտադիր կլինի հողերի վարձակալումը։ Սա չի նշանակում, որ մարդուց խլում ենք սեփականությունը, այլ մարդը կմնա սեփականատեր, բայց, եթե չի օգտագործում հողը, ապա կտա վարձով։

Կլինի հողերի միավորում, քանի որ մարդիկ կան, որ մեկ հեկտար հող ունեն, բայց միմյանցից անջատ են։ Կկոնսոլիդացնենք՝ Ա-ն ու Բ-ն փոխանակում կանեն։ Եթե գյուղացին ցանկանում է վաճառել հողը, բայց գնորդ չունի, ապա պետությունը կգնի եւ փաթեթով կվաճառի»,- ասաց Գեւորգյանը:

Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը կարեւորեց նաեւ ռիսկերի մեղմումը, քանի որ գյուղատնտեսությունն ինքնին ռիսկային գործունեության տեսակ է։ Նրա գնահատմամբ, եթե ռիսկերը ճիշտ կառավարվեն, ապա կարող են մեղմել խնդիրները՝ կանխարգելել հիվանդությունները եւ այլն: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել