Եթե մենք ուզում ենք ունենալ արդար դատական իշխանություն, պետք է հնարավորինս քիչ միջամտություն լինի իշխանության կողմից. Էդմոն Մարուքյան |tert.am|
13:10 - 04 մարտի, 2020

Եթե մենք ուզում ենք ունենալ արդար դատական իշխանություն, պետք է հնարավորինս քիչ միջամտություն լինի իշխանության կողմից. Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Մենք մի գործառույթ ենք ստանձնել, որ անընդհատ մարդկանց մոլորություններից փորձում ենք հետ բերել: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նկատեց, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դատավորների բարեվարքությունը չի ստուգելու, այլ հայտարարգրեր է ստուգելու: Նա նշեց, որ բարեվարքությունը վեթինգի գործընթացի մասին է, դատավորների զտման մասին է:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ այս փաթեթի փոփոխությունները առանձին պետք է բերվեր, ոչ թե փաթեթով:

«Եթե մենք ուզում ենք ունենալ արդար դատական իշխանություն, պետք է հնարավորինս քիչ միջամտություն լինի իշխանության կողմից: Այն, որ հեղափոխությունից հետո ամեն օր ասում էիք, որ բոլոր դատավորները կոռումպացված են, մեկ էլ վերջին լսումներին ասում եք՝ 10 տոկոս դատավորներին, որ մաքրենիք, ամեն ինչ կդզվեր, բա բոլոր դատավորներին ո՞ւր եք անվանարկում»,-ասաց նա և նշեց, որ իրենց առաջարկությունները դեռ կներկայացնեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել