Երեկ վթարի ենթարկված շտապօգնության մեքենան կորոնավիրուս ունեցող պացիենտների է տեղափոխելիս եղել․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15:49 - 04 ապրիլի, 2020

Երեկ վթարի ենթարկված շտապօգնության մեքենան կորոնավիրուս ունեցող պացիենտների է տեղափոխելիս եղել․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ՀՀ Առողջապահության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել