Երևանի ավագանին մերժեց մայրաքաղաքի երկու փողոցների անվանումներում «Սուրբ» բառի ավելացման առաջարկը |armenpress.am|
09:14 - 22 մայիսի, 2019

Երևանի ավագանին մերժեց մայրաքաղաքի երկու փողոցների անվանումներում «Սուրբ» բառի ավելացման առաջարկը |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին մայիսի 22-ի նիստում դեմ քվեարկեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի Կենտրոն վարչական շրջանի Մովսես Խորենացու փողոցի և Մաշտոցի պողոտայի անուններին «Սուրբ» բառի ավելացման առաջարկը:

Թեհիմնա Վարդանյանը նշեց, որ առաջարկվող այս անվանափոխությունն ունի նաև տուրիստական նշանակություն։ Աշխարհի բազմաթիվ երկրներում փողոցներն ու հրապարակները, որոնք կրում են սրբադասված մարդկանց անուններ ունեն հատուկ գրավչություն, ինչպես նաև զբոսաշրջիկների շրջանում առաջացնում են հետաքրքրություն տվյալ երկրի և ժողովրդի նկատմամբ:

Որոշման նախագիծն առաջացրեց ավագանու մի խումբ անդամների դժգոհությունը: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ եթե ինչ-որ նախագիծ է բերվում ավագանու նիստի օրակարգ, բոլորը և՛ պարտավոր են հարգանքով վերաբերվել, և՛ այդպես էլ վերաբերվում են, այլապես իմաստ չունեն ավագանու քննարկումները:

Թեհիմնա Վարդանյանն իր ելույթում կոչ արեց ավագանու անդամներին հարգանքով վերաբերվել միմյանց, քանի որ բոլորն էլ ունեն իրենց տեսակետն ազատ արտահայտելու իրավունք:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Գրիգոր Լուսավորչի փողոցը, սակայն, կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Երևանի ավագանին ձայների 30 կողմ, 7 դեմ և 12 ձեռնպահ համամասնությամբ կողմ քվեարկեց ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի կողմից առաջարկված նախագծին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել