Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ
06:16 - 13 հունիսի, 2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ

Հունիսի 13-ին և 14-ին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով կգտնվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:

Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Կքննարկվեն հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները:

Այցի շրջանակում տեղի կունենա նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի համերգը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել