Զենքերի գնման գործընթացը շարունակվում է, մենք ուզում ենք մեծացնել զենքերի տեսականին. Արծրուն Հովհաննիսյան |aysor.am|
09:04 - 13 հունիսի, 2019

Զենքերի գնման գործընթացը շարունակվում է, մենք ուզում ենք մեծացնել զենքերի տեսականին. Արծրուն Հովհաննիսյան |aysor.am|

aysor.am: Հայաստանը ունի զենքերի գնման բնականոն գործընթաց, մատակարարումներ, որը շարունակվում է, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտաարրեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, արդյոք Սանկտ-Պետերբուրգում Պուտին-Փաշինյան հանդիպման ժամանակ որևէ պայմանավորվածություն եղել է զնեք-զինամթերքի գնման վերաբերյալ։

«Զենքի գնման գործընթացը բավականին բարդ գործառույթ է, որը միանգամից ոտքի վրա չի որոշվում։ Մենք ուզում ենք շարունակել և մեծացնել տեսականին, հարստացնել զինանոցը ոչ փոքր մարտավարական նշանակություն ունեցող այլ տեսականիներով, ինչպես հայտարարել էր ՀՀ վարչապետը», -հայտարարեց Հովհաննիսյանը։

Նա հրաժարվեց գործընթացի մասին մանրամասներ հայտնել՝ նշելով, թե ամեն ինչ չէ, որ պետք է հրապարակվի։

«Ամեն ինչ վայրկենական չի լինում, մեր ցանկությունների ձևավորումն էլ վայրկենական չի եղել. Գլխավոր շտաբում, պաշտպանության նախարարությունում, կառավարությունում լինում են քննարկումներ, որոնք պարտադիր չէ բոլորն իմանաք։ Որոշվում է տեսականին, գներ և այլն։ Դա միջպետական բավականին բարդ գործընթաց է», -ասաց խոսնակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել