Էլեկտրաէներգետիկայի վիճակը կայունացվել է, հաճախականության տատանումներ այլևս չկան. ՏԿԵՆ
17:12 - 10 հուլիսի, 2019

Էլեկտրաէներգետիկայի վիճակը կայունացվել է, հաճախականության տատանումներ այլևս չկան. ՏԿԵՆ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնում է, որ էլեկտրաէներգետիկական համակարգում վիճակը կայունացվել է, և հաճախականության տատանումներ այլևս չկան։

Երևան ՋԷԿ-ը և Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը արդեն միացված են ցանցին։ Բոլոր սպառիչների էլեկտրամատակարարումը վերականգնված է:

Հիշեցնենք, որ Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում հուլիսի 10-ին տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։

Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել