Թարմփը Ճապոնիայում հանդիպելու է Պուտինի հետ |armtimes.com|
07:57 - 13 հունիսի, 2019

Թարմփը Ճապոնիայում հանդիպելու է Պուտինի հետ |armtimes.com|

armtimes.com: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս ամսվա վերջին հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ճապոնիայում Մեծ քսանյակի գագաթնաժողովի ժամանակ, չնայած Կրեմլը հայտարարում է, որ Վաշինգտոնից հանդիպման առաջարկ չի ստացել:

«Ես Պուտինին կհանդիպեմ Մեծ քսանյակի գագաթնաժողովի ընթացքում», - երեկ Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը, հայտնում են Ազատությունը:

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները վերջին անգամ հանդիպել են 2018 թվականի հուլիսին Հելսինկիում։ Հանդիպումը տևել է շուրջ երկու ժամ։ Նախագահի օգնականների և պատվիրակության այլ ներկայացուցիչների չմասնակցելը այդ հանդիպմանը քննադատվել է Թրամփի ընդդիմախոսների կողմից։

Թրամփի հետ առաջիկա հանդիպման եւ դրանից ակնկալիքների մասին խոսել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա հույս է հայտնել, որ G20-ից հետո ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կկարողանան որոշակի կառուցողական լուծումներ գտնել տնտեսության մեջ համագործակցության պայմաններ ստեղծելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Միր» հեռուստաընկերության ղեկավարի հետ հարցազրույցը:

«Մենք լիահույս ենք, որ առողջ բանականությունը վերջ ի վերջո կհաղթի: Մենք բոլոր գործընկերների, այդ թվում ամերիկացի գործընկերների հետ, հույս ունենք, որ առաջիկա G20-ի շրջանակում կկարողանանք որոշակի կառուցողական լուծումներ գտնել տնտեսության մեջ համագործակցության համար անհրաժեշտ կայուն պայմաններ ստեղծելու համար », - ասել է Պուտինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել