Թիլլ Լինդեմանի՝ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել
23:47 - 27 մարտի, 2020

Թիլլ Լինդեմանի՝ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել

Գերմանական «Ռամշթայն» խմբի վոկալիստ Թիլլ Լինդեմանի՝ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։ Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից։

«Երեկ երեկոյան խմբի բժշկի հորդորով Թիլլ Լինդեմանը հոսպիտալացվել է։ Նա գիշերն անցկացրել է ինտենսիվ թերապիայի բաժնում, բայց նրան արդեն տեղափոխել են, քանի որ իրեն ավելի լավ է զգում։ Թիլլի՝ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել»,- ասված է հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել