Թուրքական զորքերն ու զինյալները կրակ են բացել սիրիական սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ |tert.am|
09:20 - 19 մարտի, 2020

Թուրքական զորքերն ու զինյալները կրակ են բացել սիրիական սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ |tert.am|

tert.am: Թուրքական բանակի և նրա կողմից կռվող սիրիական ընդդիմության հրետանային ուժերը չորեքշաբթի կրակ են բացել Հալեպի նահանգային կենտրոնից հյուսիս ընկած բնակելի կետերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով SANA պետական գործակալությանը:

Կրակահերթն իրականացվել է սահմանապահ Աազազ շրջանից, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում՝ «Եփրատի վահան» գործողությունից հետո՝ 2017-ին, քրդերի դեմ թուրքական զորքերի կողմից ստեղծած անվտանգության գոտում:

Սիրիացի զինծառայողները թուրքական ընդդիմության դեմ պատասխան կրակ չեն բացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել