Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 574-ի |ermenihaber.am|
10:27 - 06 ապրիլի, 2020

Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 574-ի |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում ապրիլի 5-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 73 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։

Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված շուրջ 20․000 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3․135 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 73դեպք։

1․381 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ընդհանուր առմամբ ապաքինվել է 1․042 հիվանդ։

Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 27․069 հաստատված դեպք և մահվան 574 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 181․445 թեստավորում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել