Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր վերանորոգվել են և պատրաստ են շահագործման․ Հակոբ Արշակյան
17:05 - 05 ապրիլի, 2020

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր վերանորոգվել են և պատրաստ են շահագործման․ Հակոբ Արշակյան

Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Այս սարքերից յուրաքանչյուրը կարող է մարդկային բազմաթիվ կյանքեր փրկել։

Մեր կոչին արձագանքած հարյուրավոր կազմակերպություններին և անհատներին հայտնում եմ, որ իրենց առաջարկները ուսումնասիրման և դասակարգման ընթացքում են։ Այս և այլ հարցերի մասին ավելի մանրամասն կխոսեմ առաջիկա ասուլիսի ընթացքում»,- գրել է նա։

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել