Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ հակամարտություն չի փնտրում |aysor.am|
17:04 - 25 ապրիլի, 2020

Իրանի նախագահը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ հակամարտություն չի փնտրում |aysor.am|

aysor.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնաբանել է Մերձավոր Արևելքում Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունը՝ նշելով, որ Իրանը չի ձգտում հակամարտության:

«Իրանն  ուշադիր հետևում է Միացյալ Նահանգների գործողություններին, բայց երբեք չի դառնա տարածաշրջանում որևէ փոխհրաձգության և լարվածության նախաձեռնողը», - ասել է Ռոհանին Կատարի էմիրի Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Կատարի էմիրի հետ զրույցում իր կողմից տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ մեկնաբանությունը զետեղվել է Իրանի նախագահի պաշտոնական կայքում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել