Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի հարձակումներից 5 քուրդ զինյալ է սպանվել |ermenihaber.am|
13:29 - 06 ապրիլի, 2020

Իրաքի հյուսիսում թուրքական օդուժի հարձակումներից 5 քուրդ զինյալ է սպանվել |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 6-ին Իրաքի հյուսիսում գտնվող Ավաշին - Բասյան և Հաքուրք շրջաններում թուրքական օդուժի ռազմագործողությունների հետևանքով 5 քուրդ զինյալ է սպանվել։

Նախարարության Twitter միկրոբլոգի պաշտոնական էջում արված գրառման մեջ նշվում է, որ ավիահարձակումն իրականացվել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK- ՔԲԿ) զինյալների դեմ։

Նախարարությունը նաև հաղորդել է, որ Թուրքիայի զինված ուժերը վճռականորեն շարունակելու են ռազմական օպերացիաները PKK-ի դեմ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել