Լարված իրավիճակի կրկնության որևէ վտանգ այս պահին չկա. Ոստիկանապետ |armenpress.am|
17:50 - 18 հուլիսի, 2019

Լարված իրավիճակի կրկնության որևէ վտանգ այս պահին չկա. Ոստիկանապետ |armenpress.am|

armenpress.am: Իջևանում տեղի ունեցած գործողությունների հետևանքով բերման ենթարկվածների թիվը հասել է 22-ի. Ոստիկանության տեսադաշտում է 36 մարդ: Այդ մասին Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ, իրենք գիտեն՝ ինչպես պահել իրենց երեխաների, կանանց, տարեցների նկատմամբ, գործառույթները լավ գիտեն։ Այն անձինք, որոնք ուղղորդել են, պատասխանատվության կենթարկվեն, անհոգ եղեք, բոլորը պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց ոստիկանապետը՝ ավելացնելով, որ ապօրինի անտառահատումներն անթույլատրելի են ու դա իրենց համար սկզբունքային հարց է։

Հարցին, թե վերջին շրջանում ԱԱԾ-ում 1 տասնյակից ավելի գործեր կան ապօրինի անտառահատման վերաբերյալ, իսկ ոստիկանությունն ի՞նչ գործողություններ է իրականացրել, Օսիպյանը պատասխանեց. «Ունենք տարբեր բաժիններում ստեղծված նյութեր, բերման ենթարկվածներ, կանխարգելիչ աշխատանքներ են արվել, ստացիոնար տեղակայված պահակակետեր ունենք և այլն։ Մշտապես աշխատանքներ իրականացվել են»։

Օսիպյանն ասաց, որ լարված իրավիճակի կրկնության որևէ վտանգ այս պահին չկա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել