«Խելացի» անասնաշենքերի կառուցման աջակցության ծրագրից կօգտվեն նաև ագրարային ոլորտի ուսումնական հաստատությունները
08:32 - 18 ապրիլի, 2019

«Խելացի» անասնաշենքերի կառուցման աջակցության ծրագրից կօգտվեն նաև ագրարային ոլորտի ուսումնական հաստատությունները

Կառավարության որոշմամբ «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման» պետական աջակցության ծրագրից օգտվելու հնարավորություն տրվեց նաև  ագրարային ոլորտի բարձրագույն ու միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին։

Հիշեցնենք, որ ծրագրի հիմնական նպատակն է փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

Ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար ծախսերի փոխհատուցում՝ տնտեսավարողներին՝ 50%-ի չափով, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ շուրջ 70%-ի չափով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար` շուրջ 70%-ի չափով։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել