Կառավարությունը քննարկում է տեխնիկական կանեփի արտադրության թույլատրման հարցը |armenpress.am|
21:33 - 12 փետրվարի, 2020

Կառավարությունը քննարկում է տեխնիկական կանեփի արտադրության թույլատրման հարցը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը քննարկում է Հայաստանում տեխնիկական կանեփի արտադրության թույլատրման հարցը:

Այս մասին փետրվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանի հարցին:

«Տեխնիկական կանեփը տարբեր երկրներում օրենսդրությամբ արգելված չէ, և կան կարգավորումներ, որոնք թույլ են տալիս նման տեսակի արտադրանքի արտադրությունը: Քննարկումներ սկսել են իրականացվել նաև մեզ մոտ: Էկոնոմիկայի նախարարությունը հստակ իր վերլուծությունը կտա, թե որ երկրներում ինչպիսի կարգավորումներ կան, և ինչ արտադրանք ստանալու համար նման կանեփի արտադրությունը ինչ հնարավորություններ է ստեղծում»,- ասաց Ավինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել