Կառավարությունն անցյալ տարի հավանություն է տվել 57 ներդրումային ծրագրի |armenpress.am|
10:05 - 09 հունվարի, 2020

Կառավարությունն անցյալ տարի հավանություն է տվել 57 ներդրումային ծրագրի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը 2019 թվականի ընթացքում հավանություն է տվել 212 մլրդ դրամի 57 ներդրումային ծրագրի: Այդ մասին կառավարության նիստում նշեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Դրա շրջանակում տրամադրել ենք 14,8 մլրդ դրամ մաքսատուրքից ազատման արտոնություններ: Նախատեսվում է, որ պետք է ստեղծվի 3 320 աշխատատեղ: Այդ ծրագրերից որոշները շարունակական են, այսինքն՝ ոչ միայն իրականացվել են 2019-ին, այլև շարունակվելու են 2020թ., երբեմն նաև 2021 թ. ընթացքում:

Այս ծրագրերից շատերի մասով տրվել են նաև ավելացված արժեքի հարկը հետաձգելու արտոնություններ: Այդպիսի ծրագրերի թիվը եղել է 13, իսկ ԱԱՀ-ի հետաձգման գումարները կազմել են 10,1 մլրդ դրամ»,- ասաց նախարարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել