Կկառուցվի ճանապարհ, որը Արշակունյաց պողոտան կմիացնի Իսակով փողոցին․ Հայկ Մարության (տեսանյութ)
23:57 - 03 ապրիլի, 2020

Կկառուցվի ճանապարհ, որը Արշակունյաց պողոտան կմիացնի Իսակով փողոցին․ Հայկ Մարության (տեսանյութ)

Կկառուցվի ճանապարհ, որը Արշակունյաց պողոտան կմիացնի Իսակով փողոցին։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հավելելով, որ աշխատանքները նախագծման փուլում են։

Նա ուղիղ եթերում նաեւ ցույց տվեց աղբահանության եւ սանմաքրման հիմնարկի նոր վայրը։

«Սա լրիվ նորակառույց վայր է։ Այս պահին մեքենաների մեծ մասը դրսում են, զբաղվում են աղբահանությամբ։ Այս օրերին մեր աշխատակիցներն աղբահանությունը կատարում են գիշեր-ցերեկ, բավականին դժվար է դա անել այսօր, գիտեք, որ կորոնավիրուսը մնում է իրերի վրա, աղբի վրա եւ մեր աշխատակիցները, վտանգելով իրենց առողջությունն ու կյանքը, շարունակում են աշխատանքը»,- ասաց քաղաքապետը։

Մարությանն անդրադարձավ նաեւ մամուլի եւ իր ընդդիմախոսների այն հրապարակումներին, թե կորոնավիրուսի պանդեմիայի այս շրջանում տեւական ժամանակ է՝ ինքը մեկուսացել է ու լիարժեք չի կատարում իր պարտականությունները։

Մանրամասները՝ տեսանյութում․


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել