Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 28․03․20 (թարմացվող)
22:15 - 28 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, աշխարհ, 28․03․20 (թարմացվող)

20։04- Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1-ով։ Սա մարտի 28-ի համար լաբորատոր հաստատված արդեն 2-րդ դեպքն է:  |aliq.ge|

 

19։37- Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ԱՄՆ-ում առաջացել է ոսկու սալիկների և ազատ վաճառքի մետաղադրամների պակասորդ։ Դիլերները վաճառել են ոսկու ամբողջ պաշարները կամ էլ ժամանակավորապես փակվել են։ Շվեյցարական խոշոր «Credit Suisse Group AG» ֆինանսական կոնգլոմերատը, որը 1856 թվականից զբաղվում է ոսկու ձուլակտորների ձուլմամբ, գնորդներին խնդրել է «ժամանակավորապես չդիմել կոնգլոմերատին»: |hetq.am|

 

19։09-  Ֆրանսիայի իշխանությունները երկարաձգել են ինքնամեկուսացման ռեժիմը՝ մինչև ապրիլի 15-ը:  Երկրի վարչապետ Էդուար Ֆիլիպը հայտարարել է, թե կարանտինի առաջին տասնօրյակը ցույց է տվել, որ երկիրը դեռ համաճարակային ալիքի սկզբնափուլում է։ Ֆրանսիայում համազային մեկուսացումը հայտարարվել է մարտի 17-ին։  |factor.am|

 

18։09- Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով հիվանդների թիվն անցել է 617 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 28 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 137 հազար 336: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:  |armenpress.am|

 

17։10 - «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով առցանց վեբինարի ընթացքում Նուբար Աֆեյանը վեբինարի մասնակիցներին ներկայացրեց իր ստեղծած «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության ստեղծած պատվաստանյութի վերաբերյալ տեղեկությունը, նշելով, որ այժմ ընթանում են կլինիկական փորձարկումներ, և հույս ունի, որ գարնանը կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումից արդյունք կունենան: 

15։46 - Մարտի 28-ի ժամը 12:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 2-ով` հասնելով 85-ի: Կարանտինային գոտում է գտնվում 4534 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 276 պացիենտ:  Պաշտոնապես բուժված է համարվում 14 պացիենտ: |aliq.ge|

15։23 - Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 228 նոր դեպք։ Այս մասին տեղեկացնում են վարակի տարածմեն դեմ օպերատիվ շտաբից։ Նոր դեպքերը գրանցվել են երկրի 26 շրջաններում, ամենաշատը՝ Մոսկվայում՝ 114 դեպք, ևս 36 դեպք Պոդմոսկովյեում։ Այսպիսով, Ռուսաստանի 62 շրջանում ընդհանուր առմամբ գրանցվել է 1 264 դեպք։ |РИА Новости|

14։45 - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով General Motors մեքենաշինական ընկերությունը պարտավորում է մասնակցել թոքերի արհեստական շնչառության սարքերի արտադրությանը։
[Սպիտակ տուն]

11։49 - Մենք կանգնած ենք մեր սերնդի ամենածանր ճգնաժամի առջև: Եվրոպական ծրագրի ապագան վտանգի տակ է, այժմ մենք ընտրում ենք համակարգված և միասնական ԵՄ-ի կամ անհատականության միջև: Մենք խորապես եվրոպամետ ենք: Մենք պահանջում ենք ընդհանուր արձագանք այս արտակարգ իրավիճակին: 
[Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեզ]

11։46- Երեկ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյուսուսը հայտարարել է, որ ԱՀԿ կորոնավիրուսի դեմ պայքարի դեղամիջոցի հայտնաբերման ծրագրի շրջանակներում Նորվեգիայում և Իսպանիայում հիվանդների վրա կականցկացվեն ամենախոստումնալից դեղոմիջոցների փորձարկումները։ Կփորձարկվի 4 տարբերակ՝ ներառյալ մալարիայի բուժման ժամանակ օգտագործվող քլորոքվինը ու հիդրոքսիքլորոքվինը, ռեմդեսիվիր հակավարակային կոմպլեքսը, ՁԻԱՎ-ի բուժման ժամանակ օգտագործվող լոպինավիր ու ռիտոնավիր դեղամիջոցների համադրությունը, ինչպես նաև՝ այդ դեղամիջոցների համադրությունը՝ գումարած ինտերֆերոն բետա։

11։39 - ԱՄՆ Գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հրահանգ է տվել ԱՄՆ Կալանավայրերի բյուրոյին, որպեսզի տարեց բանտարկյալների համար տնային կալանքի պրակտիկան սկսեն ավելի լայն կիրառել։
|cbsnews.com|

11։38 - Նյու Յորքը կկառուցի 8 ժամանակավոր հիվադանոց, որպեսզի կարողանա ապահովել կորոնավիրուսով վարակված հիվանդների ակնկալվող քանակի բուժումը։ Կանխատեսվում է, որ հիվանդների քանակն առավելագույնին կհասնի 3 շաբաթից։ 
[Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմո]

11։20 - ԱՄՆ-ն դարձավ առաջին երկիրը, որտեղ կորոնավիրուսով վարակվածության դեպքերը գերազանցեցին 100 000-ը՝ ուրբաթ օրը ավելանալով 15 հազարով։ 
|theguardian.com|

11։01 - Այս պահին  մենք ունենք տեղեկություն միայն մեկ ՀՀ քաղաքացու մասին, որը Սոչիում՝ Կրասնոդար ժամանելուց հետո մեկուսացվել էր ինֆեկցիոն հիվանդանոցում։ Այլ տվյալներ այս պահին չունենք։ 

[ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը՝ հայ համայնքում վարակակիրների թվի մասին]

10։53 - Ուկրաինայի կառավարությունը երկիր ելքի/մուտքի նոր կանոններ է հրապարակել։

Ըստ այդ կանոնների, մարտի 28-ի ժամը 00։00-ից, առայժմ մինչև ապրիլի 24-ն, դադարեցվում են նաև չարտերային թռիչքները (ինչպես նշել էինք մարտի 14-ին, կանոնավոր թռիչքները դադարեցվել են մարտի 17-ի ժամը 00։01-ից)։
[Ուկրաինայում ՀՀ դեսպանություն]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել